Բաժիններ՝

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 2455-ով

Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 2455-ով: Մահացել է 58 մարդ։

Stopcov.ge. կառավարական կայքի տվյալներով՝ համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 572 հազար 948 դեպք:

Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 4427 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը հաղթահարել է 531 հազար 764 հիվանդ, մահացել է 8035-ը:

Մեկ օրում արվել է 36հազար 151 թեստ, այդ թվում՝ 19 հազար 693-ը՝ հակագենի եւ 16 հազար 458-ը՝ ՊՇՌ-թեստ:

Ախտահարման ցուցանիշը վերջին մեկ օրում կազմում է 6,79 տոկոս, վերջին 14 օրում՝ 8,48 տոկոս, վերջին յոթ օրում՝7,69 տոկոս:

Ներկա դրությամբ պատվաստումներ է ստացել 1 միլիոն 405 հազար 877 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 24 հազար 670 հոգի:

Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում է 85 քաղաքացի, ստացիոնարներում՝ 6417, քովիդ-հյուրանոցներում՝ 2032 մարդ:

Նշենք, որ Վրաստանը սեպտեմբերի 11-ին կստանա հարյուր հազար չափաբաժին Sinopharm պատվաստանյութ:

Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս