«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ղեկավար Դանիել Իոաննիսյանն այսօր դիմելով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին՝ ասաց, որ վերջինի հայտնած տեղեկություններով՝ հայրը 2016 թվականին ստեղծել է «Մհեր Խաչատրյան և ընկերներ» ՍՊԸ-ն, որտեղ 2016-17 թվականներին ինքն աշխատել է որպես տնօրեն, իսկ 2017 թվականի հուլիսից Դատախուզությունում աշխատանքի ընդունվելուց հետո դադարեցրել է իր գործունեությունը։
Դատարանն ավարտել է Առուշ Առուշանյանի խափանման միջոցի փոփոխման հարցի քննարկումը։Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու համար։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ տեղեկացնելով, որ որոշումը կհրապարակվի այսօր, ժամը՝ 15:00-ին:
Իսրայելը Ռուսաստանի հետ աշխատում է, որպեսզի Սիրիայում իրադրությունը չվերաճի տարածաշրջային լուրջ էսկալացիայի: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի ԱԳ նախարարության ղեկավար Յաիր Լապիդը։
ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ երկու երկրների միջեւ գոյություն ունեցող խնդիրները չեն համապատասխանում երկու երկրների, ինչպես նաեւ համաշխարհային հանրակցության հիմնական շահերին։
Իր կյանքով եւ քայլերով դժբախտն ու դժգույնը «գունագեղ» բառը միտումնավոր նետեց եւ մարդիկ դա վերցրին ու սկսեցին քննարկել, դժգոհել, զայրանալ․․․։ Մարդիկ որքա՜ն հեշտ են տրվում մանիպուլյացիաների․․․
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 10-ին այցելել է Ասկերանի շրջանի Այգեստան և Նորագյուղ համայնքներ, որոնց վարչական տարածքներում կառուցվում են առանձին բնակավայրեր՝ նախատեսված 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Հադրութի շրջանի Ազոխ և Դրախտիկ, Շուշիի շրջանի Քարին տակ, Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքներից տեղահանված բնակիչների համար։
Բաքվում ստեղծվել է հատուկ հրամանատարական խումբ, որը ներկայացնում է թուրքական զինված ուժերն Ադրբեջանում:
ՀՀ Կառավարությունն օգոստոսի 17-ին Ազգային ժողով է ուղարկել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը, որի ընդունման դեպքում 2022թ. հուլիսի 1-ից 2025թ. հունվարի 1-ը Երևանում աստիճանաբար չի գործի հիպոթեքային վարկը եկամտահարկով մարելու կարգավորումը: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ հիմնադիր և խորհրդի անդամ Վահե Պետրոսյանը վստահեցրեց՝ օրենքը, որը գործում է 2016թ.-ից, արդարացնում էր իրեն:
ՏԿԵ մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է տարածել՝ գրելով․ «Մամուլում ակտիվորեն քննարկվող Տիգրանաշեն համայնքը խոշորացվող համայնքների որևէ փնջում չընդգրկելու մասին։
Ադրբեջանում թուրքական բանակի ներկայացուցչություն է ստեղծվել։ Նշյալ ներկայացուցչության կազմում ընդգրկվել է 4 թուրք գեներալ։ Ընդհանուր խումբը կղեկավարի Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ մասի ղեկավար, գեներալ-մայոր Բախտիյար Էրսայը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվեց և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ձեռնպահ քվեարկվեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության ութերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» Ազգային ժողովի որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին հարցը։
Ուժեղ, երբ մե՛նք կպարտադրենք, ո՛չ մեզ։ Երբ մեզ հետ հաշվի կնստեն, ո՛չ մենք կնստենք ու դեռ պարզ էլ չի էդ «հաշիվը» հօգուտ մեզ է՞ լինելու, թե ի վնաս։
Ռուսաստանը հանել է Թուրքիայի Անթալիա և Իզմիր նահանգներից լոլիկի և պղպեղի ներկրման սահմանափակումները: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր):
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ղեկավար Դանիել Իոաննիսյանն այսօր Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանից հետաքրքրվեց, թե վերջին երեք տարիներին ՀՔԾ-ի վարույթում գտնվող հարուցված քրեական գործերից ընդամենը 2,3 տոկոսի դեպքում ո՞ր գործի հարուցումն է մերժվել, որը հետո Դատախազի որոշմամբ վերացվել է։
Արցախի հանրապետություն ասելուց չեմ վախենում, ինձ էլ չեք կարող վիրավորել. Վլադիմիր Վարդանյանը՝ Ագնեսա Խամոյանին:
Արցախը բառով հանձնաժողով ունենալու ընդդիմության նախագիծը մերժվեց. իշխանությունը քվեարկեց ձեռնպահ:
Արցախում սեպտեմբերի 10-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք է գրանցվել։
Արցախի հարցում ընդդիմությունը պետք է պահանջի լուծում, իսկ եթե դա չի ստանում, դա չպետք է հրապարակայնացնի, որ ազդակներ չտա աշխարհին. Վիգեն Խաչատյան։
Այսօր առավոտյան Արտաշատ քաղաքում՝ Արարատի մարզպետարանում, տեղի է ունեցել հանդիպում երեկ Երևան-Երասխ ավտոճանապարհը փակած խաղողագործների, մարզպետարանի ներկայացուցիչների ու Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների միջև:
Դուք վախենո՞ւմ եք Արցախի Հանրապետություն ասել, դուք վախենո՞ւմ եք գնալ Արցախ. Ագնեսա Խամոյանը՝ Վլադիմիր Վարդանյանին
Առնվազն վեց մարդ հիվանդանոց է տեղափոխվել հրաձգության հետ կապգած միջադեպի արդյունքում, որը տեղի է ունեցել Միացյալ Նահանգների Իստ Սենթ Լուիս քաղաքում (Իլինոյսի նահանգ):
Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը դրական է գնահատել ռուսաստանցի խաղաղապահների աշխատանքը:
Արցախի հանրապետություն բառով անգամ իրավիճակը տեղից շարժելու ազդակ կտանք. դա վատթարացնող չի՛ կարող լինել. Արամ Վարդևանյան:
րեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանը մերժել է Երևանի թիվ 122 դպրոցի նախկին տնօրեն Մարինա Մալախյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։
Սիրելի՛ քաղաքացիներ, ինչպես արդեն հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Արարատի մարզպետի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել:
Այն, որ մենք այստեղ ենք և ՀՀ-ի ԱԺ-ում քննարկում ենք հարցեր, դա վառ վկայություն է նրա, որ մենք ինքնիշխան ենք. Վլադիմիր Վարդանյան։
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության հարցազրույցի փուլն էր: Ներկայացել էին երեք այն թեկնածուները, որոնք հաղթահարել էին փաստաթղթերի գնահատման փուլը։ Հակակառուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն իր զրույցի ընթացքում անդրադարձավ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ղեկավար Դանիել Իոաննիսյանի այն հարցին, թե ինչպե՞ս է նա մասնակցել 44-օրյա պատերազմին, ո՞ր ուղղությամբ է եղել, քանի որ գրքույկի մեջ այդ մասին գրառում կա։
Արցախի հարցով հանձնաժողովի բացառումն ԱԺ-ի օրակարգում մեր ինքնիշխանության մասին չի խոսում. Աղվան Վարդանյան:
Արթուր Դավթյանը կարծում է, որ Արցախի անունով հանձնաժողովի ստեղծումը վատթարացնում է վիճակը։
Կառուցապատման ոլորտի մասնագետները՝ եկամտահարկի վերադարձի ծրագրի դադարեցման մասին. ՈւՂԻՂ: