Բիգ-Բենի ռեստավրացիոն աշխատանքները 4 տարի անց մոտենում են ավարտին
Վեստմինստերյան պալատի աշտարակի՝ Բիգ-Բենի ռեստավրացիոն աշխատանքները գրեթե ավարտված են։ Այս մասին հայտնում է BBC-ն:
Վերանորոգումից առաջ վերջին անգամ աշտարակի զանգը ղողանջել է 2017 թվականի օգոստոսի 21-ին:
Չորս տարի առաջ Բիգ-Բենի ռեստավրացիան գնահատվում էր շուրջ 40 մլն ԱՄՆ դոլար, սակայն ավարտական հաշվարկները ցույց են տալիս, որ այն արժենալու է ռեկորդային՝ 110 մլն ԱՄՆ դոլար;