
ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ի կողմից իրականացվում են հակաժողովրդավարական-ապօրինի գործողություններ․ հայտարարություն

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն (ՔԻՊ) ԵՊՀ-ի աշխատակիցներից ստացած ահազանգի հետքով արձանագրում է, որ Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) խախտվում են մարդու իրավունքները՝ ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ի կամայականությամբ հանիրավի նկատողություններ են տրվում աշխատակիցներին, աշխատանքից ազատելու սպառնալիքներ են ակնարկվում, և այդ գործողությունները գաղտնի են պահվում քաղաքացիական հասարակությունից։ Ըստ հավաստի աղբյուրի՝ ԵՊՀ աշխատակիցներին տրվող նկատողությունների և սպառնալիքների իրական պատճառն այն է, որ վերջիններս հրապարակավ կարծիք են արտահայտել ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ի մասին։
ՔԻՊ-ի կողմից 2021 թվականի սեպտեմբերի 6-ին և 8-ին «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի հիմքով ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ին հասցեգրված 2 հարցումները համարժեք պատասխանի չեն արժանացել՝ ԵՊՀ-ն չի տրամադրել պահանջվող տեղեկատվությունը, ինչն օրենքի խախտում է և հիմք է տալիս ենթադրելու, որ ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ի կողմից իրականացվում են հակաժողովրդավարական-ապօրինի գործողություններ։
Այսու՝ «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն կոչ է անում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, իրավապաշտպաններին, քաղաքական համայնքին դատապարտել ԵՊՀ-ի ռեկտորի ժ/պ-ի հակաժողովրդավարական գործելակերպը, պաշտպանել ԵՊՀ-ի աշխատակիցների խոսքի ազատությունն ու աշխատանքային իրավունքները։
Միաժամանակ դիմում ենք ԵՊՀ-ի հետ համագործակցող արտերկրյա բուհերին կոչ անելով վերանայել ԵՊՀ- ի հետ համագործակցության շրջանակները, քանզի վերջինս կանգնում է հակաժողովրդավարական գործելաոճի հարթության վրա։
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ՝ Կարեն Հեքիմյան