«Կառուցվող օբյեկտը գտնվում է շփման գծին մոտ, այդ պատճառով անհրաժեշտ է ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի ներկայությունը»,- ասել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսեյ Կոլեսնիկովը:
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
«Հայտնի է դարձել Ժամբիլի մարզի զորամասի ևս մեկ զոհված զինծառայողի մասին: Այդ զորամասում ևս հրդեհ է տեղի ունեցել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գորիս-Կապան ճանապարհի փակման մասին խոսելիս ՀՀ վարչապետը ԱԺ-ում ասել է, թե ադրբեջանցիները կանգնած են ԽՍՀՄ քարտեզներով իրենց պատկանող հատվածում։ Այլ կերպ ասած’ ունեն ճանապարհ փակելու իրավունք։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը հանգստացրել է հանրությանը’ ասելով, թե կա այլընտրանքային ճանապարհ, որով հնարավոր է կապվել Կապանի հետ։
Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած պայթյուններից զոհված 103 հոգուց առնվազն 28-ը եղել են թալիբներ: Օգոստսի 27-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով «Թալիբանի» ներկայացուցչին:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրով նախատեսվում է ստեղծել հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձի էլեկտրոնային հարթակ։ Կոմիտեն շահագրգիռ պետական մարմինների և կազմակերպությունների հետ անցկացրել է մի շարք քննարկումներ՝ էլեկտրոնային հարթակի ստեղծման հնարավորությունների բացահայտման և անհրաժեշտ լուծումների մշակման ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Ապարանի համայնքապետարանում տեղի ունեցած չարաշահումների դեպքերի հանգամանքները:
Հիշեցնենք, որ Օգոստոսի 24-ին, ժամը 19։48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում։
Օգոստոսի 26-ին Քաբուլի օդանավակայանի շենքի մոտ տեղի Է ունեցել երկու պայթյուն, որոնք կազմակերպել են մահապարտ ահաբեկիչներ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել Քաբուլի միջազգային օդանավակայանի մոտ երկու պայթյունի մասին, որոնցից առաջինը՝ օդանավակայանի հյուսիսային մուտքի, երկրորդը՝ Abbey հյուրանոցի մոտ, որտեղ ամերիկացիներ են հավաքված եղել:
Թուրքիայի նախկին արտգործնախարար (2009-2014թթ.), նախկին վարչապետ (2014-2016թթ.), իսկ այժմ ընդդիմադիր «Ապագա» կուսակցության հիմնադիր ղեկավար Ահմեթ Դավութօղլուն խոսել է քրդական խնդրից։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի և Արարատի մարզային կենտրոնների տեսուչները վերահսկողական գործողություններ են կատարել «Խորանարդ» և «Վարդիշո» ՍՊԸ-ներին պատկանող հացի արտադրամասերում:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Գերմանիայում 36-ամյա մոդելը նկարահանման ժամանակ ընձառյուծի հարձակման է ենթարկվել: Ինչպես հայտնում է BBC News-ը, նկարահանումը նվիրված է եղել կենդանիներին, թեև հայտնի չէ, թե ինչնպատակով էր այն արվում:
Pfizer-ի երրորդ ներարկումը 95 տոկոսով կանխում է կորոնավիրուսով վարակվելը եւ 97 տոկոսով՝ լուրջ ախտանշանների զարգացումը վարակման դեպքում: Այդ մասին հաղորդել է իսրայելական հեռուստատեսության 12 ալիքը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության տվյալները:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Էջմիածին քաղաքում գործող «Համակցված կերերի» վաճառքի մասնագիտացված խանութի աշխատակցուհու նկատմամբ կատարված ավազակության դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեստը պաշտոնապես ներկայացրել է փաստաթղթերը անունը փոխելու և այսուհետ պարզապես Յե (Ye) կոչվելու համար: Այս մասին հայտնում է BBC-ն:
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հրաման է տվել ամերիկացի բոլոր զինծառայողներին կորոնավիրուսի դեմ լիարժեք պատվաստելու վերաբերյալ: Այս մասին որոշումը տեղադրված է Պենտագոնի կայքում:
Օգոստոսի 19-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենան Բյուրական գյուղի 17-րդ փողոցում դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել գազատարի հենասյանը. 56-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Մեկ լիտր ջրի մեջ ավելացնել քացախ և համեմունքներ: Դա մարինադն է, որը պետք է լցնել սխտորի վրա: Դնել այն կրակի վրա, եռացնել և դրանից հետո լցնել բանկաների մեջ: Ծածկել կափարիչներով և ևս 5 րոպե ստերիլիզացնել:
NASA-ի ղեկավար Բիլ Նելսոնը անհամբեր սպասում է «Ռոսկոսմոս»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինի հետ հանդիպմանը, երբ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրադրությունը դա թույլ կտա: Այս մասին հայտնել է NASA-ի մամուլի քարտուղար Ջեկի Մակգինեսը:
Չինաստանում չկա եսակենտրոնության կուլտ, բայց կա այն բանի հասկացությունը, որ յուրաքանչյուր մարդ չմշակված թանկարժեք քար է: Ինչ-որ մեկն ավելի խորն է նրան թաղում ցեխի մեջ, մտածելով, որ այն հասարակ քար է, իսկ մեկ այլ մարդ վերցնում է, լվանում և մշակում:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Միջազգային հանրությանը պետք է ցույց տալ, որ ադրբեջանական զինված ծառայողների սանձարցակ արարքներն ամբողջությամբ տապալում են միջազգային իրավունքի համակարգը, բացահայտ անհարգանք է նրանց ընդունած բոլոր կարգերի նկատմամբ:
Խորհրդային տարիներին դպրոցն ավարտածները կհիշեն՝ ուսումնական ծրագրում կար «Աշխատանքի ուսուցում» առարկան, որն ըստ էության կյանքի, կենցաղային տարրական հմտություններ էր ուսուցանում: