
10 քայլի կանոնը կհուշի, թե երբ արժե հեռանալ մարդուց և մոռանալ նրան

Երբեմն մենք չենք գնահատում այն, ինչ ունենք, իսկ երբեմն թերագնահատում ենք ինքներս մեզ, մեր ժամանակը, կյանքը, ռեսուրսները:
Չինաստանում չկա եսակենտրոնության կուլտ, բայց կա այն բանի հասկացությունը, որ յուրաքանչյուր մարդ չմշակված թանկարժեք քար է: Ինչ-որ մեկն ավելի խորն է նրան թաղում ցեխի մեջ, մտածելով, որ այն հասարակ քար է, իսկ մեկ այլ մարդ վերցնում է, լվանում և մշակում:
Ե՞րբ են չինացիները հասկանում, որ չարժե մարդուն պահել, այլ պետք է հենց այս պահին շրջվել և հեռանալ: Իրականում կա չինական մի շատ հետաքրքիր իմաստություն:
10 քայլի կանոնը
Եթե Դուք կատարում եք 5 քայլ, բայց մարդը կանգնած է տեղում և սպասում է, թե երբ կանեք մնացած 5-ը, ապա արժե հեռանալ:
Յուրաքանչյուր դեպքում Ձեր փորձերն ավելի լավ են, քան լուռ անգործությունը:
Իսկ երբ մարդն այդ 5 քայլերը կատարում է ավելի դանդաղ, քան Դուք, չշտապելով, ապա դա մի փոքր սպասելու, նրա տեմպին հարմարվելու առիթ է:
Մարդը, ով Ձեզ ընդառաջ կատարել է այդ 5 քայլերը, այսպես թե այնպես, կհայտնվի Ձեր կողքին:
Յուրաքանչյուր փորձ արժեքավոր է, յուրաքանչյուր պրակտիկա անարդյունք չէ, յուրաքանչյուր մարդ խոչընդոտ է Ձեր կյանքում, որը կվերածվի կամ նվերի, կամ պատժի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը