Բաժիններ՝

Մարինադ սխտոր՝ ձմեռվա համար

Բաղադրիչներ

1. Սխտոր – 1 կգ

2. Կարմիր բազուկ – 1 հատ

3. Աղ – 2 ճ/գ

4. Շաքարավազ – 2 ճ/գ

5. Քացախ – 100 մլ

6. Սև հատիկավոր պղպեղ – 5-6 հատ

7. Մեխակ – 3-4 հատ

Պատրաստման եղանակը

1. Սխտորն անհրաժեշտ է մաքրել կեղևից. այն պետք է լինի մաքուր և հարթ: Բազուկը նույնպես մաքրել և կիսաօղակաձև շերտատել:

2. Թասի մեջ ջուր եռացնել և սխտորը 1 րոպեով լցնել ջրի մեջ: Հետո անմիջապես սխտորը լցնել սառը ջրի մեջ: Բազուկի հետ նույն բանն անել պետք չէ:

3. Նախապատրաստված բանջարեղենը շարել նախապես ստերիլիզացված բանկաների մեջ:

4. Մեկ լիտր ջրի մեջ ավելացնել քացախ և համեմունքներ: Դա մարինադն է, որը պետք է լցնել սխտորի վրա: Դնել այն կրակի վրա, եռացնել և դրանից հետո լցնել բանկաների մեջ: Ծածկել կափարիչներով և ևս 5 րոպե ստերիլիզացնել:

5. Դրանից հետո բանկաները փակել կափարիչներով, շրջել, փաթաթել և թողնել՝ մինչև վերջ սառչի:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս