Բաժիններ՝

Քանյե Ուեստը անվանափոխության հարցով դիմել է դատարան

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեստը պաշտոնապես ներկայացրել է փաստաթղթերը անունը փոխելու և այսուհետ պարզապես Յե (Ye) կոչվելու համար: Այս մասին հայտնում է BBC-ն:

Ռեփերը Լոս Անջելեսի դատարան ներկայացված փաստաթղթերում նշել է, որ ցանկանում է անունը փոխել «անձնական պատճառներից ելնելով»:

Նշենք, որ առաջին անգամ Յե անվան մասին Ուեսթը հայտնել էր 3 տարի առաջ՝ համանուն ալբոմի թողարկման ժամանակ, երբ գրառում էր կատարել թվիթերյան էջում՝ հայտարարելով. «Ես Յեն եմ»:

44-ամյա աստղը նախկինում խոսելով «Յե« անվան մասին, նշել էր, որ դա իր համար կրոնական նշանակություն ունի, քանի որ Ye-ն «Աստվածաշնչում ամենաշատն է օգտագործվում և նշանակում է «դու»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս