Բաժիններ՝

Առնվազն 28 թալիբներ են զոհվել Քաբուլում տեղի ունեցած պայթյուններից

Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած պայթյուններից զոհված 103 հոգուց առնվազն 28-ը եղել են թալիբներ: Օգոստսի 27-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով «Թալիբանի» ներկայացուցչին:

«Մենք ավելի շատ մարդիկ ենք կորցրել, քան ամերիկացիները»,- նշել է պաշտոնյան: Նա նաև այն կարծիքն է հայտնել, որ պատճառներ չի տեսնում Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրբերման ժամկետների երկարաձգման համար:

Օգոստոսի 26-ին Քաբուլի օդանավակայանի շենքի մոտ տեղի է ունեցել երկու պայթյուն, որոնք կազմակերպել են մահապարտ ահաբեկիչներ:

Վերջին տվյալներով՝ ահաբեկչական գործողության հետևանքով զոհվել է 103 մարդ, այդ թվում 13 ամերիկացի զինծառայողներ: Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժումը վճռականորեն դատապարտել է տեղի ունեցածը և խոստացել է պատասխանատվության ենթակել մեղավորներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս