Բաժիններ՝

Գեղարքունիքի և Արարատի մարզերում հացի արտադրամասերի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի և Արարատի մարզային կենտրոնների տեսուչները վերահսկողական գործողություններ են կատարել «Խորանարդ» և «Վարդիշո» ՍՊԸ-ներին պատկանող հացի արտադրամասերում:

«Ստուգումը ցույց է տվել, որ երկու արտադրամասերում էլ արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, արտադրամասերի պատերը և առաստաղը մրոտված են եղել, կենցաղային հատվածներում սանիտարահիգիենիկ վիճակը չի համապատասխանել սահմանված պահանջներին, անձնակազմի հանդերձարանը չի ունեցել համապատասխան կահավորանք, սանհանգույցը ապահովված չի եղել հոսող ջրով, բացակայել են հիգիենայի պարագաները, իսկ սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարտադիր պարբերական բժշկական զննության», –  նշում են ՍԱՏՄ-ից:

Վերահսկողություն իրականացնող մարմինը կասեցրել է հացի նշված արտադրամասերի արտադրական գործունեությունը՝ խախտումների վերացման համար սահմանելով ժամկետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031