Բաժիններ՝

NASA-ի ղեկավարն անհամբեր սպասում է Դմիտրի Ռոգոզինի հետ հանդիպմանը

NASA-ի ղեկավար Բիլ Նելսոնը անհամբեր սպասում է «Ռոսկոսմոս»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինի հետ հանդիպմանը, երբ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրադրությունը դա թույլ կտա: Այս մասին  հայտնել է NASA-ի մամուլի քարտուղար Ջեկի Մակգինեսը:

Նելսոնը, օգոստոսի 25-ին ելույթ ունենալով Կոլորադո-Սպրինգսի 36-րդ տիեզերական սիմպոզիումի ժամանակ, հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ցանկանում է շարունակել Ռուսաստանի հետ համագործակցությունը Միջազգային տիեզերակայանում առնվազն մինչև 2030 թվականը:

«Հուսով ենք շարունակել տիեզերքում համագործակցությունը Ռուսաստանի հետ»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Նելսոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս