Բաժիններ՝

Վթարի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Օգոստոսի 19-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենան Բյուրական գյուղի 17-րդ փողոցում դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել գազատարի հենասյանը. 56-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Օգոստոսի 25-ին հիվանդանոցից Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված 56-ամյա Սամվել Գալստյանը մահացել է:

Կատարվում է քննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս