Ըստ Նիկոլ Փաշինյանի 6 կետերի՝ հաղթել կարելի էր բանակը քանդելով ու նոր ջոկատներ ստեղծելով. Արմեն Ռուստամյան։
Անկարող, ամուլ իշխանությունը այս օրհասական օրերին սեփական աշխատավարձը չէր բարձրացնի. Լիլիթ Գալստյան։
Մինսկի մարզում մեկ օրում երկու անգամ այրվել է ցորենը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Զարուհի Մաթեւոսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:
Օգոստոսի 4-ին Լիբանանից երեք հրթիռ է արձակվել Իսրայել, ի պատասխան իսրայելական հրետանին կրակ է բացել Լիբանանի տարածքի ուղղությամբ, հաղորդել է բանակային մամուլի ծառայությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Գնել Սանոսյանին: Այս մասին
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր տեղի ունեցած որոնողական աշխատանքների արդյունում հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։
Օգոստոսի 2-ին ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքների ծառայողները ապօրինի թմրաշրջանառության երկու դեպք բացահայտեցին։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օգոստոսի 3-ի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
Ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարությանը, թե ՔՊ–ի ջոկատն ապրիլյան պատերազմի ժամանակ որևէ նկար չի հրապարակել, գրում է․ «Ճիշտ է ասում։ Նկարները հրապարակվել են մայիսից, քանի որ լեգենդար ՔՊ ջոկատը ապրիլյան պատերազմի «մասնակից » է դարձել մայիս ամսից։
Oգոստոսի 4-ի ցերեկը, 5-6-ը, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 7-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 18-20 մ/վ արագությամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արդարադատության նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանին:
Մեծամասնության պատգամավորներն իրե´նք իսկ նվազեցնում են խորհրդարանի դերն ու նշանակությունը։ Գլոբալ առումով՝ նրանք փորձում են ԱԺ-ը ներկայացնել որպես միայն օրենքներ ընդունող մարմին, իսկ իրենց՝ խիստ սահմանափակ իրավասություններով անձինք։ Իրականում բացակայում է այն գիտակցումն ու ըմբռնումը, որ Ազգային ժողովը պետական իշխանության միակ մարմինն է, որն ունի ժողովրդի անմիջական մանդատ։ Իշխանության մյուս բոլոր մարմինները խորհրդարանին ածանցյալ են։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ խորհրդարանական մեծամասնության մանդատների հիմնական աղբյուրը գտնվում է գործադիր իշխանությունում։
«Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը ներկայացնելիս, պարոն Օհանյան, ես չնկատեցի ծառայության մասին դրվագը, և որքանով տեղյակ եմ, պարոն Իշխան Սաղաթելյանը չի ծառայել բանակում,- խորհրդարանում ԱԺ երրորդ փոխնախագահի թեկնածության հարցի քննարկման ժամանակ դիմելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին՝ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ հավելելով,- Սա նաև ուզում եմ ֆիքսել մեր ունկնդիրների համար, որովհետև այս մասը բաց մնաց, և նաև ուզում եմ նշել, որ ՔՊ կուսակցության կողմից ներկայացված և ընտրված երկու ԱԺ փոխխոսնակներն ու ԱԺ նախագահը ծառայել են բանակում»:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մինչ Ազգային Ժողովում ընդդիմությունն իշխանական քաղաքական դիակներ է հերձում, մի քանի խոսքով անդրադառնամ Արցախի նախագահի պաշտոնին հանգամանքների բերումով լռված Արայիկ Հարությունյանի այսօրվա բլթոցներին:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը այսօր իր ելույթում նշեց, որ ընդունում է ՔՊ–ական պատգամավոր Բաբկեն Թունյանի կառուցողականության առաջարկը, բայց առաջարկեց հասկանալ կառուցողականության ձևի և գործի տարբերությունը:
Աֆղանստանի պաշտպանության եւ անվտանգության ուժերը (ANDSF) վերջին մեկ օրվա ընթացքում երկրի 16 նահանգներում ոչնչացրել են «Թալիբան» արմատական շարժման առնվազն 274 զինյալների, եւս 119-ը վիրավորվել են: Այդ մասին հաղորդել էԱֆղանստանի պաշտպանության նախարարությունը:
Աջափնյակի փոխթաղապետ Արտակ Հակոբյանը օգոստոսի 2-ին ոստիկանություն հաղորդում է ներկայացրել, որ իրեն ծեծի են ենթարկել եւ պատճառել մարմնական վնասվածքներ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասացին Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից։
168.am-ի՝ ԱԱԾ-ի աղբյուրների փոխանցմամբ, համակարգում ակտիվորեն լուրեր են շրջանառվում, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը շուտով պաշտոնի փոփոխություն կունենա։
Հայ ժողովրդի ամենամեծ թշնամի և ամենամեծ դավաճան Նիկոլ Փաշինյանի կամակատար, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը 2021 թվականի օգոստոսի 2-ին՝ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ, իսկ նրա հանցախմբի ներկայացուցիչներին տարբեր պաշտոններում նշանակելուն զուգահեռ, Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից ազատել է գեներալ-մայոր Վալերիկ Քոչարյանին։
Օգոստոսի 3-ին Անկարայում մեկնարկել են «Կովկասյան արծիվ» անվամբ համատեղ զորավարժությունները, որին մասնակցում են Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայերենով գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։ «Հայերն անցնում են բազում փորձությունների միջով։ Բարեկամաբար և համերաշխությամբ դիմում եմ նրանց. Ֆրանսիան միշտ ձեր կողքին կլինի։ Համավարակին դիմակայելու համար, Ֆրանսիան պատրաստ է պատվաստանյութի 200,000 դեղաքանակ ուղարկել Երևան: Միասին մենք կհաղթահարենք համավարակը»,– գրել է Ֆրանսիայի նախագահը։
«Թալիբան» խմբավորումն ստանձնել է Աֆղանստանի պաշտպանության նախարարության ղեկավարի տան վրա հարձակման պատասխանատվությունը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պնդել է, որ Ֆրանսիան և Հունաստանը խոստացել էին օդանավեր ուղարկել Թուրքիայում անտառային հրդեհների դեմ պայքարելու համար, բայց հետո վերանայել են իրենց որոշումը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Օգոստոսի 4-ին, ժամը 11։00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել է հակառակորդի ԱԹՍ-ի՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձ։ ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում փորձը կասեցվել է։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն հանդիպում է ունեցել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։
«44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տարած հաղթանակից հետո մեր իշխանությունները կարծես գտնվում են ճնշման և պարտադրանքի ներքո և որդեգրել են հետնահանջի քաղաքականությունը»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակման մասին Նիկոլ Փաշինյանի՝ հայտարարությանը:
Երբ Ադրբեջանը 2001 թ. անօդաչուների արտադրություն էր հիմնում, դուք ի՞նչ եք արել. Հակոբ Արշակյանը՝ Սեյրան Օհանյանին
Բա մի գեներալի բռնեիք, դատեիք մինչև հիմա. բա բռնեիք. Արթուր Խաչատրյան։
Դավաճանություն չի եղել, դավաճաններ չեն եղել: Այս մասին Մարտակերտի շրջանում հանդիպման ժամանակ շեշտել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: