Բաժիններ՝

Մինսկի մարզում մեկ օրում երկու անգամ այրվել է դեռ չհնձած ցորենը

Մինսկի մարզում մեկ օրում երկու անգամ այրվել է ցորենը: Այդ մասին ԲԵԼՏԱ-ին հաղորդել են Բելառուսի արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) մամուլի ծառայությունում։

«Օգոստոսի 3-ին 12:15-ին ԱԻՆ-ում հաղորդագրություն է ստացվել Կրուպսկիի շրջանի Կուտա գյուղի մերձակայքում գտնվող «Ագրոկոմբինատ «Դերժինսկի» բաց բաժնետիրական ընկերության (ԲԲԸ) դաշտում չհնձած աշնանացան ցորենի բռնկվելու մասին: Այրվելու հետեւանքով ոչնչացել է 0,0015 հեկտար ցանքատարածություն: ԱԻՆ-ի եւ տնտեսության աշխատողները փրկել են 106 հեկտար ցանքատարածություն»,-պատմել են մամուլի ծառայությունում:

Այդ նույն օրը տեղական ժամանակով 15:02-ին հաղորդել են Մինսկի շրջանի Պապեռնյա գյուղի մերձակայքում գտնվող «Մինսկի 1-ին թռչնաֆաբրիկա» ԲԲԸ-ի դաշտում չհնձած ցորենի բռնկման մասին: Դրա հետեւանքով ոչնչացվել է 0,2 հեկտար ցանքատարածություն: ԱԻՆ-ի եւ տնտեսության աշխատողները փրկել են 5 հեկտար ցանքատարածություն: Տուժածներ չկան: Բռնկումների պատճառը պարզվում է հաղորդել է ԲԵԼՏԱ գործակալությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս