Բաժիններ՝

Ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտվել

Օգոստոսի 2-ին ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքների ծառայողները ապօրինի թմրաշրջանառության երկու դեպք բացահայտեցին։

Նախ Վերին Դվին գյուղից բերման ենթարկվեց 37-ամյա մի տղամարդ, ապա Դալար գյուղից՝ 56-ամյա տղամարդ։ Վերին Դվին գյուղի բնակչի մոտ դեղնականաչավուն, չորացված, մանրացված, մարիխուանայի նմանվող զանգված կար՝ 13 գրամից ավելի քաշով։ Դալար գյուղի բնակչի խուզարկությամբ ևս նմանատիպ զանգված հայտնաբերվեց։

Այս դեպքում՝ մարիխուանայի նմանվող զանգվածը 6 գրամից ավելի էր։ Դեպքերի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031