Բաժիններ՝

Կարգալույծ է հռչակվել Տ. Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օգոստոսի 3-ի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Տնօրինության համար հիմք է ծառայել Արցախի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի զեկուցագիրը և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը Գեղարդ աբեղա Հովհաննիսյանի` ծառայության վայրն ինքնակամ լքելու և կարգազանց ընթացքի վերաբերյալ:

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Գագիկ Հովհաննիսյան ավազանի անունով:v

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031