Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպանը միացել է Լոնդոնի «Չելսիին»:
«Դեռ ես որևէ պատասխան չեմ ստացել, թեպետ հրապարակավ եմ խնդրել պարզաբանում: Եվ անհրաժեշտություն կա հասկանալու՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ հայկական կողմը՝ Նիկոլ Փաշինյանի ձեռքով նոյեմբերի 9-ին անակնկալ կերպով ստորագրեց հրադադարի փաստաթուղթ, որը ոչ միայն հրադադարի փաստաթուղթ էր, այլ մի շարք տարածքների հանձնման»,- նշեց Թագուհի Թովմասյանը:
«Ե՛վ Ա. Խոջոյանին, և՛ գյուղատնտեսության գծով էկոնոմիկայի մյուս երիտասարդ փոխնախարար Տիգրան Գաբրիելյանին խորհուրդ կտամ՝ մեկ-մեկ էլ ոլորտի փորձառուների հետ խորհրդակցել, թե չէ՝ շրջագայելով ու դատարկ կրկնելով՝ «ապագա կա», մեր երկիրը ոչ մի առաջընթաց չի ունենա»,- նկատեց Սարգիս Սեդրակյանը:
Լիտվան կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ի պատվաստանյութի հազարավոր դեղաչափեր նվիրատվություն կանի Ուկրաինային, Մոլդովային և Հայաստանին: Այս մասին հայտնում է Լիտվայի հանրային հեռուստառադիոընկերությունը:
Շոտլանդական գրանդը մոտ է Անգլիայի ֆուտբոլի ազգային թիմի նախկին դարպասապահ Ջո Հարթին ձեռք բերելուն:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ՝ ի թիվս այլ հարցերի քննարկելով իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Թուրքիայի Անթալիա նահանգում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել, որի մարմանը ներգրավված է ավելի քան 100 միավոր տեխնիկա, այդ թվում և ինքնաթիռներ ու ուղղաթիռներ:
Գերմանիայի բնակիչների կեսից ավելին ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու բաղադրիչը:
Հանկարծակի սկսեցին կրակ բացել մեր ուղղությամբ. պատմում են վիրավորները:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2021 թվականի հուլիսի 26-ից վերացրել է Ռուսաստանի Դաշնությունից կենդանի խոզերի, նրանց գենետիկական նյութերի, խոզի մսի և այլ սննդային մսային հումքի, վայրի խոզի մսի, իրենց բաղադրության մեջ խոզի միս պարունակող պատրաստի արտադրանքների, եղջյուրակճղակային, կաշվե, աղիքային հումքի, խոզաստևի, որսորդական հաղթանշանների, խոզերի կերակրման համար բոլոր տեսակի կերերի և լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի) ներմուծման ժամանակավոր սահմանափակումները:
Հատուկ համակարգչային ծրագրի միջոցով գործերի բաշխման հիմքում դրված պատահական ընտրության սկզբունքը երաշխավորում է դատավորների անկախությունը, ինչպես նաև դատավարության կողմերի՝ արդար դատաքննության իրավունքը:»
ՀՀ սահմաններին թշնամու շարունակական սադրանքներն ու սանձարձակ վարքագիծը և այդ համատեքստում ՀՀ իշխանությունների անգործությունն ու անկարողությունը ևս մեկ անգամ ապացուցում են, որ վերջին ընտրությունները, ցավոք, չեն կարողացել լուծել Հայաստանի առջև ծառացած առաջնային անվտանգային խնդիրները և մարտահրավերները։
Այսօր, ըստ էության, Գեղարքունիքի հատվածում տեղի են ունեցել մարտավարական նշանակության մարտեր՝ կոնկրետ բարձունքի, դիրքի համար:
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն։
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, այսօր առավոտյան հայ-ադրբեջանական սահմանին ծավալված մարտական գործողությունների ֆոնին, կրկին դիմել է Կոնգրեսին` կոչ անելով անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի կողմից ռազմական աջակցությունն Ադրբեջանին:
Հարկային գործակալներն առաջին անգամ պետք է ԱՊՀ մասնակից պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների վերաբերյալ որոշ տեղեկություններ ներկայացնեն հարկային մարմին:
Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողություններ, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ, որը վարույթ է ընդունել ՀՀ քննչական կոմիտեն:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ավարտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև պատվերով, շահադիտական նպատակով, հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու, երկու կամ ավելի անձանց սպանության նախապատրաստությունը կազմակերպելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 28-ին ստորագրել է հրամանագիր Սերգեյ Գրիգորյանին Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից ազատելու մասին:
Ադրբեջանական Զինված ուժերի ստորաբաժանումները հուլիսի 28-ին ժամը 03:40-ի սահմաններում հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում։
Երանուհի Մաթոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե չեք ցանկանում Հայաստանն էլ վերածել գերեզմանների, ապա շտապ հեռացրեք բոլոր դրոշակները Եռաբլուրի՛ց։ Դուք էլ չեք հասկանո՛ւմ, թե դրանով ինչ աղետ եք ձեր գլխին կիտո՛ւմ»։
Սորոսը երկրները չի քանդում․ նա վաճառքի է հանում, Թուրքիան էլ գնում է. Տիգրան Քոչարյան
Այսօր տեղեկություններ տարածվեցին, որ Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը հրավիրվել է ԱԱԾ: 168.am-ի հետ զրույցում Ավետյանը հաստատեց, որ եղել է ԱԱԾ-ում, սակայն մանրամասներ չհայտնեց:
Այսօր գիշերվանից ադրբեջանական զինված ուժերի կողմից սանձազերծված մարտական գործողությունների արդյունքում ունենք 4 վիրավոր: 168.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնեց, որ նրանք ժամկետային զինծառայողներ են:
Այս մարտական գործողությունները իշխանության համար հասարակությանը տեռորի ենթարկելու միջոց են. Նաիրի Հոխիկյան։
Փաշինյանը նորից փորձում է դավաճանի պիտակից խուսափել. Առաքելյան:
Հանրային հեռուստաընկերության եթերում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ սեպտեմբերի 16-ից ՀԱՊԿ-ի նախագահությունը կանցնի Հայաստանին` դրանից բխող բոլոր հետևանքներով։ Նաևնշել է, որ ՀԱՊԿ-ը պիտի համապատասխան արձագանք տա ներկայիս իրավիճակներին, քանի որ դա ՀԱՊԿ պարտավորությունն է։
Առգրավվեք Արծրուն Հովհաննիսյանի և Շուշան Ստեփանյանի օգտահաշիվները. Տիգրան Քոչարյանը՝ ՊՆ-ին:
Հուլիսի 27-ին Բաքվում Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները ստորագրել են «Բաքվի հռչակագիրը»: Ստորագրման արարողությունից առաջ ելույթ է ունեցել Թուրքիայի մեջլիսի նախագահ Մուսթաֆա Շենթոփը և նշել, որ 3 երկրներն իրենց տարածաշրջաններում մշտական բնույթ ստացած խնդիրների լուծման համար պատասխանատվություն են կրում:
Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար ՊԲ N պաշտպանական շրջանի 7-րդ հրաձգային վաշտի հաստիքային ամբողջ կազմը հետմահու արժանացավ «Մարտական խաչ» առաջին, երկրորդ աստիճանի շքանշանների։