
Հավը՝ ոսպով ու եգիպտացորենով

Բաղադրատոմս
1. հավի կրծքամիս – 300-400 գրամ
2. ոսպ – 160 գրամ
3. եգիպտացորեն – 250 գրամ
4. պղպեղ բուլղարական – 1 հատ
5. կարրի համեմունք- ըստ ճաշակի
6. բուսայուղ
7. աղ
8. պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Ոսպը 15 րոպե եփել 1 լ եռացրած ջրով, ապա քամել։
2. Բուլղարական պղպեղը կտրատել ու եգիպտացորենի հետ տապակել բուսայուղով։
3. Ավելացնել ոսպը, կարրին և շարունակել տապակել։
4. տապակել հավի փափկամիսը և պատրաստ լինելուն պես՝ միասին մատուցել։