Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2020-2021 թվականներին նախաձեռնել է մրցույթներ, փառատոններ, հանդես է եկել բարեգործական համերգներով, հյուրախաղեր է ունեցել ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում:
Աթենքի օդանավակայանի աշխատակիցները չեն ընդունել թուրքական Գալաթասարայ ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստների Թուրքիայում արած ՊՇՌ թեստի արդյունքները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հուլիսի 13-ի երեկոյան ժամերին, 14-16-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ: Հուլիսի 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը բանակցային սեղանի շուրջ են, գրում է Haqqin.az-ը։
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը կալանավորվել է:
Չափազանցվա՞ծ են արդյոք ՀՀ-ում ներկայումս տնտեսական կոլապսի առաջացման վերաբերյալ մտահոգությունները, թե՞ այն իրապես պետության համար լրջագույն սպառնալիք է և երկրում նոր աղետների պատճառ կարող է դառնալ: Որո՞նք են կոլապսի առաջացման հավանական նախադրյալներն ու պատճառները:
«Իրավունք» թերթը գրել էր, որ իր հավաստի տեղեկությունների համաձայն՝ պետական բոլոր գերատեսչություններին ներքին հրաման է տրվել, որպեսզի պարտադիր պատվաստվեն Covid-ի դեմ և ներկայացնեն տնօրինությանը փաստ` պատվաստման մասին: Հակառակ դեպքում` պետք է աշխատանքից ազատման դիմում ներկայացնեն:
2021թ. հուլիսի 12-ին՝ ժամը 17:25-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ քարերով բեռնված ավտոմեքենան շրջվել է ձորակը:
Առաջին անգամ ՍԴ-ում ընտրական վեճերի ժամանակ արձանագրվեց ընտրախախտումների փաստը. Ռոբերտ Հայրապետյան:
«Թալիբան» արմատական շարժումը նախազգուշացրել է, որ կգրոհի թուրքական ուժերի վրա, եթե դրանք մնան Աֆղանստանի տարածքում: Այդ մասին ասված է շարժման հայտարարության մեջ, որը հուլիսի 13-ին մեջբերել է Աֆղանստանի TV1 հեռուստաալիքը։
Պետք է դատապարտել այն պաշտոնյաներն, ովքեր ՀՀ քաղաքացու շահը վնասող հայտարարություններ են անում. ՄԻՊ։
Էսքան միամիտ ժողովո՞ւրդ։ նիկոլին վարչապետի աթոռին տեսնում են եւ դրանից հետո սարսափած տարածում մի տղամարդու լուսանկարը, որը Երեւանում է վերնաշապիկին կիսալուսնի պատկերը։
«Սահմանային գործընթացներում խախտված են երեխաների իրավունքները». Արման Թաթոյան:
«Ես ընդհանրապես չեմ ընդունում անկլավներ մեխանիկական-քաղաքական եզրույթը, դրանք բոլորը հայկական գյուղեր են». ՄԻՊ:
Վերջին շրջանում չեն դադարում քննարկումները կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման համար ձեռքբերված պատվաստանյութերի քանակի, դրանց կիրառման շրջանակի և դրանց վրա ծախսված ֆինանսական միջոցների վերաբերյալ։
Երևանում գործող Իսպանիայի վիզաների կենտրոնը հուլիսի 14-ից վերսկսում է իր աշխատանքը:
Ոտնահարված է սահմանային բնակիչների ջրի և սանիտացիայի իրավունքը. ՄԻՊ:
«Ադրբեջանական զինվորականների ներկայությունն ինքնին արդեն կյանքի իրավունքի խախտում է»:
Խստագույնս դատապարտում ենք 2021 թ. հուլիսի 10-ին ադրբեջանական իշխանությունների կողմից Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների այցի կազմակերպումը Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ, այդ թվում՝ քաղաք Շուշի։
Սյունիքի բնակիչները խուսափում են երեկոյան ժամերին Գորիս-Կապան-Ճակատեն ճանապարհով երթևեկելուց. ՄԻՊ:
Այսպիսի խոսքի ազատությունն ավելի վտանգավոր է, քան ինչ-որ չափով սահմանափակվածը. Տիգրան Հակոբյան:
Մենք պետք է ունենանք կազմակերպված քաղաքականություն մեր պետության ներսում, պետական մարմինների կողմից: Այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակներում Հայաստանի քաղաքականությանը: Թաթոյանի խոսքով՝ այսօր առկա ռազմականացված, քաղաքականացված կոմպոնենտներով պետական սահմանների հարցերը քննարկելու պատճառով նաև ինքն է ունենում դժվարություններ աշխատանքում՝ թե՛ դրսում, թե՛ ներսում:
«Վերջին շրջանի քանդման գործողությունները որքան ողջունելի են, այդքան հարցեր են առաջացնում». Խաժակյան:
Պետական սահմանների հետ կապված հարցերում աբողջությամբ անտեսված են մարդու իրավունքների հարցերը. ՄԻՊ:
Ինչպե՞ս է եղել, որ վարչական շրջանի աշխատակիցները, ղեկավարները, համապատասխան հսկողություն իրականացնող մարմինները չեն նկատել դրանք և այնքան ժամանակ չեն նկատել, որ դրանք բերել են տասնյակ ապօրինությունների: Եթե մենք դրանցից առաջինը, երկրորդը մեկ կամ երկու շաբաթ անց կանխեինք, հիմա նման քանակության շինություններ ստիպված չէինք լինի քանդել…
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում Մեղրիի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ:
«Մենք պետք է դիմենք ՄԱԿ-ի մարմիններին». ՄԻՊ Արման Թաթոյան։
ԱՄՆ դեսպանությունից հետո Ֆրանսիայի դեսպանատունն է պատասխանել haqqin.az-ի խմբագրական խորհրդի հարցմանն այն մասին, թե ինչ շարժառիթներ և պատճառներ են դրդել Բաքվում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսին մերժելու Ադրբեջանի կառավարության՝ երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ Շուշի քաղաք մեկնելու հրավերը: