Լրագրողներն այսօր կառավարությունում էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանից հետաքրքրվեցին, թե Նիկոլ Փաշինյանի կողմից ամեն տարի առնվազն 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու նախընտրական խոստումն ինչ տնտեսական հիմքեր ունի՝ հաշվի առնելով հատկապես ներդրումների բացակայության խնդիրը:
Կեսարիայի Մելիքգազի շրջանի Թավլուսուն թաղամասում գտնվող եկեղեցու պատերը դիտավորյալ կերպով ներկերով աղտոտվել և վնասվել են, իսկ պատմական կառույցի ներքին պատերից մեկում գանձ որոնողների կողմից 2մ խորությամբ փոս է արվել:
«Լրագրողներ առանց սահմանների միջազգային կազմակերպությունը հայտնում է, որ ադրբեջանցի զինծառայողները մահվան սպառնալիքներ են հնչեցրել Գեղարքունիքի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանին մոտ իրենց աշխատանքն անող իսպանացի լրագրողների հասցեին:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հանդիսատեսի դատին կհանձնի Ֆրանսիս Պուլենկի «Ձայն մարդկային» հանրահայտ մոնոօպերան՝ գրված Ժան Կոկտոյի համանուն պիեսի հիման վրա։
Ընտրության արդյունքները մի քանի բացահայտում արեցին տեխնոլոգիաների առումով։
301 թվական – Հայաստանը դարձավ քրիստոնեությունն առաջինն ընդունած պետություն:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։
Երեկ դատավոր Արմինե Մելիքսեթյանը մասնակի բավարարեց նախաքննական մարմնի՝ պրոֆեսոր Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը, և բժիշկը կկալանավորվի մեկ ամսով:
Հունիսի 24-ին Լեռնային Ղարաբաղի`Հայաստանի հետ սահմանին գտնվող և 44-օրյա պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած Որոտանի (Կուբաթլու) շրջանի տարածքում Ադրբեջանը նոր զորամաս է բացել, գրում է minval.az-ը:
Ցանկություն է առաջանում հարցեր ուղղել ամերիկյան կողմին՝ այս երևույթները չե՞ն խոչընդոտում արդյոք երկկողմ հարաբերությունների զարգացմանը, նման արատավոր նախընտրական մթնոլորտը, որն աննախադեպ էր անկախ Հայաստանի պատմության ընթացքում, ընտրախախտումների ուշագրավ գունապնակով ընդունելի՞ են ամերիկյան կողմի համար, Հայաստանի դեպքում ամերիկյան կողմը հարաբերությունները դիտարկում է հիմնված շահի՞, թե՞ արժեքային համակարգի վրա: Պատասխանները, թերևս, ակնհայտ են:
Այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով իր և Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը՝ ասաց, որ հանդիպումը կայացել է Փաշինյանի նախաձեռնությամբ, որի ընթացքում վերջինն ասել է, թե կա գաղափար՝ ստեղծել ֆորմատ արտախորհրդարանական ուժերի հետ շփվելու համար, որ նրանց ձայնը ևս լսելի լինի:
Հունիսի 22-ին 168.am-ը «ԱԻՆ-ը մեկ անձից 285 միլիոն դրամի գնում է կատարել արտահերթ ընտրությունից առաջ» վերտառությամբ հոդված էր հրապարակել՝ անդրադառնալով կառավարության կողմից մեկ անձից կատարված գնման հերթական որոշմանը։
Հունիսի 24-ին, ժամը 07։25-ին վերսկսել են հրդեհաշիջման աշխատանքները․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:
ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակավայրերում ուսումնական տագնապ անցկացնելու նպատակով հունիս 25-ին Գեղարքունիքի ՄՓՎ-ն Լիճք և Ներքին Գետաշեն համայնքներում անցկացնելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով վարժանքներ:
Սահմանադրական դատարանն իմ դիմումով հունիսի 22-ի որոշմամբ կասեցրել է պետական բարձրագույն ուսումնական 3 հաստատությունների հոգաբարձուների խորհուրդների կազմի փոփոխություններին վերաբերող Կառավարության որոշման գործողությունը։
Հունիսի 24-ին 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հնդկական օվկիանոսում՝ Ավստրալիայի ափերի մոտ: Այդ մասին հայտնել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Կարող են անարգել դիմել ՍԴ, ինչը նախկինում մշտապես խոչընդոտների էր հանդիպում, օրինակ ՍԴ դեմ սանձազերծված խայտառակ իրավիճակում։
Տարիներ շարունակ բժիշկները վայելել են իրենց վաստակած հարգանքն ու ակնածանքը։ Այն արտահայտվել է հասարակական տրամադրություններից մինչև պետական վերաբերմունք։
Ես այդ ձայնագրությունը լսել եմ, մարդը հորդորել է անպայման մասնակցել ընտրություններին, այս ամենի մեջ որևէ վատ բան չկա։ Այդ իշխանությունները, որ այդպես զինվորներին պարտադրելով՝ բերում էին ու ասում, որ պետք է ընտրեն ՔՊ-ին, նույնը՝ տարբեր հիմնարկներում, այդ թվում՝ ԲԿ-երում, այստեղից ու այնտեղից լսել եմ, որ իրենց հիմնարկներում պարտադրել են, որպեսզի ընտրեն ՔՊ-ին, հակառակ դեպքում` աշխատանքից կազատեն, աշխատավարձը կկրճատեն, և այլն։ Թող այս ամենը լինի ասեկոսե, բայց ես դրանց մասին լսել եմ։
Երեկ՝ հունիսի 23-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, դոկտոր-պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։
90-ականներին իր կյանքի գնով հազարավոր կյանքեր էր փրկում Ստեփանակերտի գոսպիտալում, Շուշիի ազատագրման օրը, հենց Շուշիի մատույցներում՝ վրանային գոսպիտալում կյանքեր էր փրկում, պայքարող կյանքեր… և այս մեծանուն մարդուն նույնպես, չեն կարողանում ներել Շուշին հանձնած դավադիրները:
Այսօր՝ մինչ կառավարության նիստի սկսվելը, երբ արդեն միացված էր ուղիղ եթերը և լսելի էր խոսակցությունը, վարչապետի աշխատակազմի արարողակարգի պատասխանատու Վահե Հակոբյանը ներս մտավ դահլիճ և անդամներին կոչ արեց ոտքի կանգնել, երբ Նիկոլ Փաշինյանը ներս մտնի:
Նիդերլանդների խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է մի նոր բանաձև, որտեղ խորհրդարանը դիմում է կառավարությանը ներկա չգտնվել Բաքվում` ԵՎՐՈ 2020 մրցաշարերի քառորդ եզրափակիչ փուլի ֆուտբոլի մրցույթի ժամանակ, եթե Նիդերլանդների ազգային հավաքականը Բուդապեշտում հաղթի։
Նրանք, ովքեր քվեարկել են վարչախմբի վերարտադրության օգտին նկատելու են, որ շաքարի կիլոգրամն արդեն հինգ հարյուր դրամ է, բայց դեռ իներցիայով ասելու են, թե սա հներն են անում, հետո արդեն երեխաների համար կոշիկ գնելուց ֆինանսական խնդիրների են բախվելու ու կրկին հիշելու են հներին, իսկ մի օր էլ, երբ հասկանան կամ ստամոքսը հուշի, որ թերսնվում են՝ նոր կսկսեն հայացքներն ուղղել գործող վարչախմբին։ Այս ամենը լինելու է ամիսներ անց, բայց սա արդեն կարեւոր չէ:
Թուրքիայի հայտնի հանցավոր հեղինակություններից մեկը՝ Սեդաթ Փեքերը, որը թաքնվում է արտասահմանում YouTube վիդեոպորտալում տեղադրած իր մի շարք տեսանյութերով վերջերս ցնցել է ողջ Թուրքիան` դառնալով Էրդողանի ռեժիմի գլխացավանքը։ Նա թուրք հայտնի պետական գործիչներին (նախկին ու ներկա) մեղադրում է հանցագործություններ, սպանություններ, բռնաբարություներ, կոռուպցիոն գործարքներ կատարելու և թմրանյութերի վաճառքով զբաղվելու մեջ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա խաղացողը վնասել է ծունկը Եվրո-2020-ում: Ֆրանսիացու գործող պայմանագիրը «Բարսայի» հետ ավարտվում է 2022 թվականին:
Արցախում հունիսի 24-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպքեր:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի անհատական էջով ուղիղ հեռարձակմամբ հայհոյանքներ և բռնության սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում՝ «Մանախ» մականվամբ հայտնի Արթուր Այվազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարան ներկայացրած միջնորդությունը բավարարվել է:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանին և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանին։
Նա երկու տարի կխաղա որպես խաղացող, երկուսում ՝ որպես ակումբի դեսպան ԱՄՆ-ում: