
5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ավստրալիայի ափերի մոտ

Հունիսի 24-ին 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հնդկական օվկիանոսում՝ Ավստրալիայի ափերի մոտ: Այդ մասին հայտնել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ավստրալիայի Բրում քաղաքի (բնակչությունը 8,5 հազար) Քեյբլ Բիչ լողափից 206 կիլոմետր դեպի հարավ – արեւմուտք:
Օջաշն ընկած է եղել 15 կիլոմետր խորության վրա: Ցունամիի սպառնալիքի մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: