Վարչապետի գալուց բոլորս ոտքի կանգնենք․ վարչապետի աշխատակազմի արարողակարգի պատասխանատուն՝ կառավարության անդամներին

Այսօր՝ մինչ կառավարության նիստի սկսվելը, երբ արդեն միացված էր ուղիղ եթերը և լսելի էր խոսակցությունը, վարչապետի աշխատակազմի արարողակարգի պատասխանատու Վահե Հակոբյանը ներս մտավ դահլիճ և անդամներին կոչ արեց ոտքի կանգնել, երբ Նիկոլ Փաշինյանը ներս մտնի:

«Կառավարություն հարգելի՛ անդամներ, խնդրում եմ վարչապետի գալուց բոլորս ոտքի կանգնենք»,-ասաց նա։

Նրա հորդորը բոլորը կատարեցին և Նիկոլ Փաշինյանին հոտնկայս դիմավորեցին։

Տեսանյութեր

Լրահոս