«Ձեր մանդատները չեն պողպատյա, ձեր սրտերն ու հոգիներն են պողպատյա, դուք վատթարագույնն եք, որ կարող էր պատահել մեր ազգին». Գևորգ Գևորգյան
Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արմեն Չարչյանը ընկերս է: 90-ականներին իր կյանքի գնով հազարավոր կյանքեր էր փրկում Ստեփանակերտի գոսպիտալում, Շուշիի ազատագրման օրը, հենց Շուշիի մատույցներում՝ վրանային գոսպիտալում կյանքեր էր փրկում, պայքարող կյանքեր… և այս մեծանուն մարդուն նույնպես, չեն կարողանում ներել Շուշին հանձնած դավադիրները:
Ձեր մանդատները չեն պողպատյա, ձեր սրտերն ու հոգիներն են պողպատյա, դուք վատթարագույնն եք, որ կարող էր պատահել մեր ազգին։
Պրոֆեսոր Չարչյանին հետապնդելով, դուք ևս մի անգամ ի ցույց եք դնում ձեր ողորմելի թշվառությունը»։