Բաժիններ՝

Դեմբելեն բաց կթողնի երկար ժամանակ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեն վիրահատության կենթարկվի:

Ակումբը և խաղացողը միասին որոշել են, որ ազդրի մկանների վնասվածքը վիրահատության կարիք ունի, հաղորդում է L’Equipe-ը: Ֆրանսիացու ապաքինումը կտևի մոտ չորս ամիս:

Ամենայն հավանականությամբ, վիրահատությունն իրականացվելու է Ֆինլանդիայում, որտեղ Դեմբելեն արդեն բուժում է ստացել 2017 և 2020 թվականներին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա խաղացողը վնասել է ծունկը Եվրո-2020-ում: Ֆրանսիացու գործող պայմանագիրը «Բարսայի» հետ ավարտվում է 2022 թվականին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս