Ինչ տեղի կունենա, եթե դադարեք ուտել սպիտակ հաց

Ավելորդ քաշից ազատվելու համար մենք հաճախ սննդակարգից հանում ենք շաքարավազը և քաղցրավենիքը, ինչպես նաև հացաբուլկեղենը: Ինչ հետևանքներ է ունենում սննդակարգից հացը հանելը և ինչով է կարելի այն փոխարինել, ներկայացրել է Takprosto-ն:

Հացի բազմաթիվ տեսակներ կան: Օրինակ՝ ամբողջահատիկային հաց, վարսակի ալյուրից կամ թեփից պատրաստված հաց: Եվ նաև բոլորի կողմից սիրված սպիտակ հացը, որը թխվում է ցորենի ալյուրից:

Հացի սննդային հատկությունները կախված են հացի բաղադրությունից: Սննդաբանները միաձայն պնդում են, որ ավելի լավ է սպիտակ հացն ընդհանրապես բացառել սննդակարգից: Ահա այն պատճառների ցուցակը, որոնք կհամոզեն ձեզ, թե ինչու է պետք հրաժարվել սպիտակ հացից:

Սպիտակ հացը գլյուտենի հիմնական աղբյուրն է: Դրա չափից շատ օգտագործումը կարող է հանգեցնել մաշկի վիճակի վատթարացմանը: Եթե ​​նկատում եք, որ Ձեր դեմքին սկսել են տհաճ ցաներ առաջանալ, ապա առաջին հերթին ուշադրություն դարձրեք սննդակարգին: Չարի արմատը կարելի է գտնել հենց հացի մեջ:

Բացի այդ, մասնագետներն ասում են, որ սպիտակ հացի օգտագործումը կարող է հանգեցնել վաղաժամ ծերացման:

Եթե ​​ցանկանում եք նիհարել, ապա հարկավոր չէ հացը լիովին բացառել սննդակարգից: Կրկին ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն ​​փաստի վրա, որ կան սպիտակ հացի ավելի օգտակար տեսակներ: Դրանք ամբողջահատիկային կամ տարեկանի ալյուրից պատրաստված հացերն են: Օրինակ՝ տարեկանի ալյուրով թխված 100 գ որակյալ հացը պարունակում է գրեթե 9 գ սպիտակուց: Բացի այդ, այս հացն ավելի քիչ կալորիական է:

Ի դեպ, այն ոչ միայն ավելի առողջարար է, այլև ավելի համեղ: Ձեր ծանոթ կերակուրների համը նոր եղանակով կբացահայտեք, երբ դրանք փորձեք ամբողջական հացահատիկի կամ տարեկանի հացի հետ միասին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս