«Ութ ամիս։ Սարսափելի ութ ամիս։ Հենց ութ ամիս առաջ վերջին անգամ հեռախոսով զրուցեցի Աբգարիս հետ, լսեցի ձայնը․․․»․ Գեղամ Նազարյան

Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ութ ամիս։ Սարսափելի ութ ամիս։ Հենց ութ ամիս առաջ վերջին անգամ հեռախոսով զրուցեցի Աբգարիս հետ, լսեցի ձայնը։ Ինձ հարցնում եմ, թե ի՞նչ կանեիր, եթե այդ պահին ինչ–որ հրաշքով իմանայիր, որ վերջին զրույցն է։ Եղել է, որ մտածել եմ, թե երկար կզրուցեի, կասեի, թե որքան խորն ու շատ եմ սիրում։ Մտածել եմ, որ կփորձեի գտնել զրույցի ձայնագրությունը, բայց հետո հասկացել եմ, որ ընդամենը մի բան կանեի՝ կնետվեի պատերազմը կանխելու, որ Աբգարս ու իր հինգ հազար եղբայրները վերջին անգամ տուն չզանգեն։ Ցավոք, մենք չգիտենք, թե ում հետ երբ է տեղի ունենում մեր վերջին հեռախոսազրույցը։ Միշտ հիշեք այդ մասին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31