Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 157, մահվան՝ 8 նոր դեպք
Հայաստանում մայիսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 157 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 222 139-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 4400 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Մայիսի 25-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1077 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 8 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5477-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 259 է, ընդհանուր առողջացածներինը՝ 211 634 , փաստացի բուժվողներինը՝ 5028 (մեկ օրում նվազել է 110-ով): Մեկ օրում արվել է 3205 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 065 211 թեստ: