«Այդ մարդու ոտքերն էիք ուտում, դե Լևոնն էլ թող կանգներ ու հստակ ասեր այն ժամանակ, որ սա պահանջատիրական շարժում ա, որը կարող է ունենալ շատ բացասական հետևանքներ հայ ազգի վրա»․ Արգիշտի Կիվիրյան

Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կարդացի Լևոնի վերջին հոդվածը։ Ըստ իր ասածի, ստացվում է, որ ինքը ուսանող տարիներից հասկացել է պահանջատիրության աղետալի հետևնանքները հայ ազգի ճակատագրի վրա։

Մի կողմ թողնենք՝ ճիշտ ա՞ հասկացել, թե՞ սխալ ա հասկացել, դա շատ խորքային քննարկման արդյունք ա, հարցը հիմա այլ բանում ա։

Ապրիօրի ընդունենք՝ հասկացել էիր ու ճիշտ էիր հասկացել, բա այդ պարագայում, որ ինչ էր 1988 թվին մաս կազմում Ղարաբաղյան շարժմանը, դառնում Ղարաբաղ կոմիտեի անդամ, չէ՞ որ Արցախյան շարժումը իր ողջ էությամբ, իր ուղն ու ծուծով պահանջատիրական շարժում էր։ Դնում ծաղրում ու բմբլահան էին անում Կարեն Դեմիրճյանին, որը հայտարարում էր, որ այդ շարժումը վտանգավոր է, ու որը ստիպված կոպիտ կերպով բացատրում, որ Ղարաբաղը իր ջեբում չի, որ հանի ու տա։

Այդ մարդու ոտքերն էիք ուտում, դե Լևոնն էլ թող կանգներ ու հստակ ասեր այն ժամանակ, որ սա պահանջատիրական շարժում ա, որը կարող է ունենալ շատ բացասական հետևանքներ հայ ազգի վրա։ Հիմա Լևոնը գրում է, թե բա «Հայաստանի ապագան մեր նախկին սխալները չկրկնելու և հարևան ժողովուրդների հետ հաշտ ու խաղաղ ապրելու հեռանկարի մեջ ա»։

Բա 1988 թվականին, մեկն էլ ինքը երբ հրահրում էր Արցախյան շարժումը, չգիտեր որ դրա արդյունքում ոչ միայն վերանում ա հարևան ադրբեջանցիների հետ «հաշտ ու խաղաղ» կյանքը ու ապրելու հեռանկարը, այլ այս երկու ազգերը առնվազն մի հարյուրամյակ վերածվելու են դաժան թշնամիների։ Եթե շատ գլոբալ նայենք, ապա 1988 թվականի Ղարաբաղյան շարժման հետևանքով ծավալված իրադարձությունների արդյունքում մենք դե ֆակտո առաջին փուլում կորցրեցինք Շահումյանի շրջանով, Գետաշենով դեպի Գյանջա հատվածը, որտեղ հայը ապրել է հազարավոր տարիներ, կորցրեցինք Քուռի այն ափին, այսպես կոչված, Կուտկաշեն, Վարդաշենի հայերով բավականին հոծ բնակեցված գոտին, Բաքվում ու ադրբեջանական բազմաթիվ քաղաքներում կորցրեցին հայերով կոմպակտ բնակեցված գոտիները, երկրորդ փուլում կորցրեցինք անգամ ԼՂԻՄ-ի տարաքծի 1/3-ը, մի քանի սերունդ պարկացրեցինք Եռաբլուրում ու Ստեփանակերտի քաղաքային գերեզմանոցում, ավելի քանի 30 տարի տարանք անհավանական զրկանքներ, որ հիմա Լևոնը իր աստվածային բարձրունքներից հայ ազգին սովորեցնի, թե բա պահանջատրութույնը վտանգավոր բան ա, երբ ինքը 1988 թվականին Արցախյան պահանջատիրական շարժման մեջ ա եղել։

Դե բա թող դրա վտանգների մասին խոսեր 1988 թվականին, այլ ոչ թե այդ շարժումը օգտագործեր զուտ իշխանության գալու համար։ Այսինքն, երբ Լևոնը այդ շարժումը օգտագործում էր որպես գործիք իշխանության գալու համար, այն շատ լավն էր, հետո երբ եկավ իշխանության ու հետո էլ կորցրեց իշխանությունը, թե բա պահանջատիրությունը շատ վատ բան ա․․․

Հ.Գ. Ընդ որում, ինքս գտնում եմ, որ գլոբալ առումով պահանջատիրությունը շատ լավ բան ա, եթե դրան շատ լավ ես պատրաստում ու ի սկզբանե գնահատում ու փորձում ես բացառել կտրուկ ռիսկերը, ու գտնում եմ, որ շատ ու շատ երկար կարելի էր պահել ստատուս քվոն, ու դրա համար պետք էր ամեն գնով պահել մեր ու ադրբեջանցիների միջև ռազմա-քաղաքական բալանսը, ու թույլ չտրվեր դրա կտրուկ խախտում․․․

Հ.Հ.Գ. Ու խնդրում եմ այս գրածիս տակ ռազմա-հայրենասիրական 4 ջոկատի պրիմիտիվ կարգախոսներ ու ջհուդամասոնաական դավադրությունների ձեր պարզունակ տեսությունները շաղ չտաք։ Ցանկացած պարագայաում Լևոնի ասածների կապակցությամբ ազգը իրոք պետք ա խորքային վերլուծություններ անի․․․»։

Տեսանյութեր

Լրահոս