 
                        Air France-ը հայտարարել է Բելառուսի օդային տարածությունում թռիչքները դադարեցնելու մասին
 
                                    Ֆրանսիայի Air France ավիաընկերությունը դադարեցնում է իր օդանավերի թռիչքները Բելառուսի օդային տարածությունում: Այդ մասին հայտնել է Agence France-Presse-ը:
«Air France-ը ծանոթացավ Եվրոպայի խորհրդի եզրակացություններին եւ մինչեւ հետագա ծանուցումը դադարեցնում է իր ինքնաթիռների թռիչքները Բելառուսի օդային տարածությունում»,- նշել են ընկերությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        