Բաժիններ՝

Իսրայելը բացել է հսկիչ անցակետը Գազայի հետ սահմանին և ձկնորսության գոտին պաղեստինցիների համար

Իսրայելը մայիսի 25-ին բացել է «Քերեմ Շալոմ» բեռնափոխադրումների հսկիչ անցակետը եւ «Էրեզ» սահմանային անցումը Գազայի հատվածի հետ սահմանին, ինչպես նաեւ վերականգնել է ձկնորսության գոտին մինչեւ վեց ծովային մղոն (շուրջ 11 կիլոմետր) միջատարածքի ափի մոտ պաղեստինցի ծովայինների համար: Այդ մասին հայտնում է The Times of Israel թերթը՝ նշելով, որ ձկնորսական գոտին վերացվել էր, իսկ անցումները փակվել էին Իսրայելի իշխանությունների կողմից ավելի քան երկու շաբաթ առաջ մայիսի 10-ին Գազայի հատվածից Իսրայելի քաղաքների հրթիռակոծումներն սկսվելուց հետո:

Թերթի տվյալներով՝ «Քերեմ Շալոմ» հսկիչ անցակետը բացվում է Գազայի հատված վառելիքի եւ մարդասիրական օգնության փոխադրման համար, իսկ «Էրեզ» անցումը բացվել է հումանիտար նկատառումներով եւ օգնություն ցույց տվող կազմակերպությունների ներկայացուցիչների համար: «Այս քայլերը, որոնք արժանացել են (Իսրայելի) քաղաքական ղեկավարության հավանությանը, պայմանավորված են կայունության եւ անվտանգության պահպանմամբ»,- ասված է հրեական պետության պաշտպանության նախարարությանը կից պաղեստինյան տաածքներում Իսրայելի կառավարության գործողությունների համակարգման վարչության հայտարարության մեջ:

Մայիսի լույս 21-ի գիշերն ուժի մեջ է մտել Իսրայելի եւ ափամերձ միջատարածքի պաղեստինյան խմբավորումների միջեւ հրադադարի ռեժիմը, որոնք 11 օր շարունակ հարվածներ էին փոխանակում: Դրանք հետեւել էին Արեւելյան Երուսաղեմում Ալ Աքսա մղզկիթի մոտ անկարգություններին, որնք ծայր էին առել Շեյխ Ջարահ թաղամասում արաբ ընտանիքներով բնակեցված տների բռնագրավման մասին իսրայելական դատարանի վճռի պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս