Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին տեղի ունեցած կոնֆլիկտի հետևանքով Ղրղզստանի տուժած քաղաքացիների թիվը հասել է 163-ի, մահացել է 31 մարդ: Այս մասին մայիսի 1-ին տեղեկացրել է Ղրղզստանի առողջապահության նախարարի տեղակալ Էլիզա Սոլտոնբեկովան:
Մայիսի 1-ին, ժամը 00.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգել անհայտ քաղաքացի և հայտնել, որ ոմն մեկը հրազենային վիրավորում ունի և գտնվում է Դավիթ Բեկի փողոցում:
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ամեն անգամ, երբ կապիտուլյանտը հայտարարում է, որ «Հայաստանում ապագա կա՛», ուղիղ իմաստով՝ դա նշանակում է, որ Հայաստան չի լինելու։ Այնպես, ինչպես Արցախը՝ Հայաստա՛ն էր և վերջ (տեսանք, ինչ եղավ)։
«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակի ասուլիսը. ՈՒՂԻՂ:
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Երևանի կենդանաբանական այգում հետաձգվել են տարեշրջանի բացմանը նվիրված մայիսի 1-ի տոնական միջոցառումները:Այս մասին հաղորդագրություն է զետեղված այգու «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:
Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իր թվիթերյան էջում պատասխանել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի շնորհակալական նամակին։
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հիշո՞ւմ եք, թե ով առաջին անգամ հրապարակավ արտաբերեց «ղարաբաղյան կլան» արտահայտությունը… Հիշո՞ւմ եք «մոնղոլ-թաթարական լուծը թոթափելու» մասին հնչած կոչերը… Հիշո՞ւմ եք, թե ինչպես էր իրական տականքը կոկորդով մեկ գոռում «մենք մեր քաղաքը պետք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից…»։
Ճապոնիայում մայիսի 1-ին 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Տուժածների և ավերումների մասին հաղորդում չկա: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հայաստանի ջրացատկի հավաքականի անդամները սկսում են պայքարն աշխարհի գավաթի խաղարկությունում, որը վարկանիշային է Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:
Ղրղզստանի ազգային անվտանգության սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ Տաջիկստանի զինվորականները մայիսի 1-ին սկսել են կրակել ղրղզական տարածքի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
1991 թվականի ապրիլին սկիզբ է առել և միչև օգոստոս ամիսը շարունակվել ադրբեջանական ուժերի կողմից Արցախի հայկական բնակավայրերի տեղահանման, հայերի նկատմամբ վայրագությունների լայնածավալ «Կոլցո» (Օղակ) գործողությունը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը երկարացրել է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման կասեցումը, որի արդյունքում թույլատրվում է ԱՄՆ ուղիղ օգնությունն Ադրբեջանին։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 20 քաղաքացի, մահացածների թիվը 4128 է:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ:
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը դուրս մնաց New in chess Classic արագ շախմատի առցանց մրցաշարից:
Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը շարունակում է համերգային շարքը՝ «Դպրոցական ֆիլհարմոնիա» ծրագրի շրջանակներում:
Կայացել է ՖԻՖԱ աշխարհի 2023 թվականի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը:
Նիկոլ Փաշինյանը որոշել է ՀԱԿ-ից պոկել որոշ հեղինակավոր անձանց եւ ընդգրկել իշխանության ցուցակում։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
«Սանիթեք» ընկերությունը Երեւանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի աղբահանության գործընթացից դուրս մղվելուց հետո երկար ժամանակ ոչինչ չէր նախաձեռնում եւ արբիտրաժային դատարան դիմեց մոտ 2 տարի անց։ Ինչո՞ւ այդքան ուշ։
Նախընտրական գործընթացներին ներգրավվել են նաեւ ուժայինները։ Երեկ Արարատի մարզի Մասիսի շրջանից ահազանգ ստացանք, որ ոստիկանապետը «կոնսուլտացիաներ» է սկսել համայնքապետերի հետ, թե ինչպես պետք է իրենց պահեն այս փուլում։
Երեւանում այսօր՝ մայիսի 1-ին մարտաֆիլմ հիշեցնող ռազբորկա է տեղի ունեցել. ժամը 00։20-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից Ոստիկանության Էրեբունու բաժին, ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի, 1 հոգի էլ դանակահարված։
Մինչև նախորդ շաբաթ ՀՀ քաղաքական տարբեր շրջանակներ այն կարծիքին էին, որ Նիկոլ Փաշինյանը հնարավոր է հրաժարական չներկայացնի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման «ջրվի», սակայն, ինչպես հայտնի է, ապրիլի 25-ից նա հրաժարական տվեց։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Մայիսի 1-ին, ժամը 08:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թևոսյան փողոցում գտնվող չշահագործվող գործարանի 3-րդ և 4-րդ հարկերից ծուխ է նկատվում։
Ես չեմ ուզում լինել պաթետիկ և հույս դնել ժողովրդի իմաստնության վրա, որն ուշանում է արդեն հինգ հազար տարի, կամ խոսել, այսպես կոչված, էլիտաների նախաձեռնությունների մասին, որոնց նայելիս տխուր ժպիտ է առաջանում։ Մեր երկիրը թակարդում է, և նրան այդտեղ ենք մտցրել մենք՝ ժողովուրդը, էլիտաները, «անտեսանելի ձեռքը» և, իհարկե, Նիկոլը՝ որպես առանձին սուբյեկտ։ Այդ թակարդում բոլորս ենք, ինչպես նաև մեր ժողովրդի ու պետության ապագան։
Լոս Անջելեսի ոստիկանությունը գտել եւ ձերբակալել է փոփ-երգչուհի Լեդի Գագայի շների առեւանման եւ երգչուհու օգնականի վրա մահափորձի մեջ կասկածվողներին:
Կուբան շահագրգռված է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ ) երկրների հետ ավիահաղորդակցության ընդլայնման շուրջը բանակցություններ վարելու հարցում:
«Չելսիի» նախկին կիսապաշտպան Դամիեն Դաֆը խոսել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարի մասին, ով նախկինում խաղացել է լոնդոնցիների կազմում:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մայիսի 21-ին Սպիտակ տանը կընդունի Հարավային Կորեայի ղեկավար Մուն Չժե Ինին: Այդ մասին ասված է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի մամուլի քարտուղար Ջեն Փսակիի՝ ապրիլի 29-ին տարածված գրավոր հայտարարության մեջ: