
Լեդի Գագայի շների հինգ առևանգիչներին ձերբակալել են մահափորձի համար

Լոս Անջելեսի ոստիկանությունը գտել եւ ձերբակալել է փոփ-երգչուհի Լեդի Գագայի շների առեւանման եւ երգչուհու օգնականի վրա մահափորձի մեջ կասկածվողներին:
Այդ մասին հաղորդել է ABC հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների մի աղբյուրի:
Ընթացիկ տարվա փետրվարի քսանհինգին անհայտ անձինք մի քանի անգամ կրակել են Ռայան Ֆիշերի վրա, որն զբոսնելու էր հանել աստղի ֆրանսիական երեք բուլդոգներին: Դրանից հետո չարագործներն առեւանգել են երկու շներին, երրորդին հաջողվել է փախչել, հիշեցնում է Life-ը:
Լեդի Գագայի օգնականը ողջ է մնացել, նրան տեղափոխել են հիվանդանոց: Ռայան Ֆիշերի մահափորձի գործով մեղադրանքներ են առաջադրվել 18-ամյա Ջեյմս Ջեքսոնին, 27-ամյա Լաֆայեթ Ուեյլիին եւ 19-ամյա Ջեյլին Ուայսթին: Ոստիկանությունը նաեւ այն կարծիքին է, որ կասկածյալի 40-ամյա հայրը՝ Հարոլդը, եւ 50-ամյա Ջենիֆեր Մաքբրայդը, որը շներին վերադարձրել է 500 հազար դոլար վարձահատուցման դիմաց, նույնպես մասնակից են հանցագործության կատարմանը:
Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել էր, որ, ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով, Լեդի Գագայի շների որոնումներին միացրել են Հետաքննությունների դաշնային բյուրոյին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: