Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդգծում է, որ ՀՀ սահմաններին վերաբերող որոշումների հիմքում պետք է դնել գյուղացիների, առհասարակ՝ մարդու իրավունքների պաշտպանությունը՝ բացառելով մեխանիկական որևէ մոտեցում:
Զինված մարդիկ շուրջ 200 դպրոցականների են առեւանգել Նիգերիայի Նիգեր նահանգում, մեկ մարդ զոհվել է: Այդ մասին հաղորդել է Punch թերթը՝ վկայակոչելով իշխանություններին եւ տեղի բնակիչներին:
Բաքուն չի բացառում հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղում իրենց տները, որոնք Արցախյան երկրորդ պատերազմից հետո մնացել են այն տարածքներում, որոնք այժմ անցել են Ադրբեջանի վերահսկողությանը:
Նկատի ունենալով տարաբնույթ ասեկոսեների և բամբասանքների տարածման հանգամանքը, ինչպես նաև ԶԼՄ-ներից ստացվող հարցադրումները՝ ես ևս հարկ եմ համարում տեղեկացնել, որ «Լուսավոր Հայաստան»-ի նախընտրական ցուցակում իմ ընդգրկված չլինելու հանգամանքը իմ որոշման արդյունքն է, որը պայմանավորված է Օրենսդիր մարմնում իմ գործունեությունը չշարունակելու և ինձ շատ ավելի հոգեհարազատ ֆինանսատնտեսական ոլորտ վերադառնալու իմ ցանկությամբ։
Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի 91 սաները կունենան դանիական Oticon ֆիրմայի գերժամանակակից լսողական սարքեր, որոնք թույլ կտան ձայնային ազդակներն ընկալել 360 աստիճան տրամագծով, տարանջատել աղմուկը և մաքուր ընկալել ձայնը:
Արդյունքում անչափահաս որդու միջնորդությամբ Ա.Ն-ն 2021 թվականի մարտի 17-ին և 18-ին Ա.Հ-ին է տվել կաշառքի գումարը, որի դիմաց վերջինս Վ.Ն-ից ստացել և դատապարտյալ Ա.Ն-ին է փոխանցել մի շարք արգելված առարկաներ, որոնց մի մասը Ա.Հ-ի մոտ հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից իրականացրած համատեղ միջոցառումների արդյունքում:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը քննարկում է այն պրակտիկային վերադառնալու հնարավորությունը, որը թույլ է տալիս անօրինական նեգաթյանների ընտանիքներն արտաքսել արագացված ռեժիմով: Մայիսի 30-ին այդ մասին հայտնել է Axios նորությունների պորտալը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Անցած տարվա մարտ-ապրիլի համատարած լոքդաունի ու տնտեսության գահավիժման ֆոնին, այս տարվա նույն ամիսներին պաշտոնական վիճակագրությունը տնտեսական ակտիվության աճ է արձանագրել։ Բայց դա ուրախանալու և տնտեսության վերականգնման մասին խոսելու առիթ չի տալիս։ Այլ կերպ չէր էլ կարող լինել, եթե հաշվի առնենք, որ 2020թ. մարտին ունեինք՝ 4,9, իսկ ապրիլին՝ 17,2 տոկոսանոց անկում։ Նման անկումից հետո, եթե նույնիսկ ոչինչ չարվեր, միայն տնտեսության սահմանափակումների վերացումը բավական էր, որպեսզի աճ արձանագրվեր։
Հայաստանի ազգային հավաքականի՝ Զագրեբում կայացած առաջին մարզմանը մասնակցում էին 22 ֆուտբոլիստներ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Վարազդատ Հարոյանը նույնպես միացել էր թիմին, սակայն իր թիմի՝ «Աստանայի» կազմում ստացած վնասվածքի պատճառով բաց թողեց մարզումը: Հարոյանի մասնակցությունը Խորվաթիայի դեմ հանդիպմանն այս պահին հարցականի տակ է: Ամեն ինչ պարզ կդառնա մայիսի 31-ին՝ բուժզննումից հետո:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եկեք արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով, որ հպարտ է պատերազմում մեր պարտությամբ, ինքնախոստովանական ցուցմունք է տվել։
Մինչև հիմա «հպարտություն» բառը սովորաբար կիրառվում էր հաջողության հասնելու, հաղթանակներ տանելու, ինչ-որ նվաճումներ արձանագրելու դեպքերում։ Բայց պարզվում է՝ «իրավիճակ է փոխվել»։
Մայիսի 31-ին, ժամը 01:18-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի վերջնամասում՝ «Մուշ» խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։
Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքi պետ Գրիգոր Ավետիսյանի որոշմամբ, հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել են մայիսի 29-ին, Երևանում՝ Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Nissan X-Trail-ի վարորդի և Opel Zafira-ի վարորդի ինքնությունը:
Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով․ «Մեր դեմքը, երբ սեփական շողքից վախեցողը խոսում է տղամարդկությունից։
րեխաների պաշտպանության օրը սահմանվել է 1925 թվականին Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում:
Samsung Galaxy M42 5G, Samsung Galaxy M12, Samsung Galaxy M62, Samsung Galaxy M02s, Samsung Galaxy M02, Samsung Galaxy M21, Samsung Galaxy M21s, Samsung Galaxy M31, Samsung Galaxy M31 Prime Edition, Samsung Galaxy M51, Samsung Galaxy M31s։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Լուսավոր Հայաստան»-ի իմ գործընկերներին փոխադարձ վստահության և համատեղ աշխատանքի համար։
Միջուկային ուժերը, ներառյալ արդիականացման ծրագրերը, մինչեւ 2030 թվականն ԱՄՆ-ի համար կարժենան 634 միլարդ դոլար: Այս կանխատեսումը բովանդակում է ԱՄՆ-ի Կոնգրեսի բյուջետային վարչության՝ մայիսի 24-ին հրապարակված զեկույցը։
Դրամապանակն առգրավված է:
Երկրի «Խուժանական» կողմը․ tv5:
Մեզ համար խոնարհության կատարյալ օրինակ է Հիսուս Քրիստոս, Ով մարդկությանը փորձեց հասցնել Աստվածային խոնարհության: Այնպիսի խոնարհության, որը վանելով ատելություն՝ ծնում է սեր, հույս, ներդաշնակություն, ներողամտություն, երջանկություն ու այս կերպ մերժում է խավարը՝ լույս սփռելով աշխարհի վրա:
Շրի Լանկայի կառավարությունը հունիսի 1-ից չեղարկելու է օտարերկրյա զբոսաշրջիկների՝ երկիր մուտք գործելու արգելքը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
CD սկավառակների 720 մբ չափը հենց այնպես չի ընտրվել: Ծրագրավորողները ընտրել են այն՝ նկատի ունենալով Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի տեւողությունը (72 րոպե):
Forbes հանդեսը հրապարակել է ռուսաստանցի միլիարդատերերի ամենահարուստ ժառանգների վարկանիշը։
Տնտեսական ճգնաժամի ու սոցիալական դժվարությունների հետևանքով՝ ֆինանսական համակարգում չաշխատող կամ խնդրահարույց վարկերի պորտֆելը կտրուկ ավելացել է։ Դա նկատելի է հատկապես երկարաձգված վարկերի պարագայում։ Խոսքն այն վարկերի մասին է, որոնց սպասարկման ժամկետները, մարման դժվարությունների պատճառով, վերանայվել և երկարացվել են։