«Իրականում պետականությունն է գերի Նիկոլի ձեռքին». Դավիթ Ջամալյան

Այսօր Նիկոլն ըստ էության հրապարակավ պատրաստակամություն հայտնեց լեգիտիմացնել Արցախի Շահումյանի և Քաշաթաղի շրջանների օկուպացիան։ Եթե նա պատրաստակամություն է հայտնում Սոդք – Խոզնավար հատվածում սահմանազատման գործընթաց սկսել, ապա ընդունում է այդ տարածքների հանդեպ Ադրբեջանի իրավազորությունը։ Կրկին անգամ ընդգծենք․ ՀՀ պետական սահմանի Սոդք – Խոզնավար տեղամասի հակառակ կողմում ո՛չ թե Ադրբեջանն է, այլ Արցախի Շահումյանի շրջանն, ու Քաշաթաղի շրջանի հյուսիսային թևը։

Փաստորեն, եթե իրերը կոչենք իրենց անունով, ապա խաղարկվում է հետևյալ սցենարը․ Ալիևը ճնշում է բանեցնում, իր խամաճիկ նիկոլն այստեղ «խաղաղ կարգավորման» պլան առաջ քաշում՝ ըստ էության բավարարելով Բաքվի պահանջները՝ խաչ քաշելով Արցախի հայապատկանության հեռանկարի վրա։ Կասկած չունեմ, որ թրքացածների այս զանգվածն այդ սցենարը փորձելու է առաջ մղել «նոր պատերազմը կանխելու» անվան տակ։

Մինչդեռ կարելի էր պարզապես կրակել ու կանխել թշնամու առաջխաղացումը։ Այսպես կվարվեր սակայն պետականակենտրոն իշխանությունը։

Կրկին ու կրկին՝ քանի իշխանության ղեկին նիկոլն է՝ չենք ունենալու անվտանգություն, առանց դիմադրության, խաղաղ կարգավորման անվան տակ ունենալու ենք կորուստ կորստի հետևից։ Իրականում պետականությունն է գերի նիկոլի ձեռքին։

Դավիթ Ջամալյան Ռազմական փորձագետ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31