Բաժիններ՝

Մատենադարանի տնօրինության հայտարարությունը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հաշվի առնելով, որ Գայանե Այվազյանի ս.թ. մայիսի 13-ի 17։25-ի ֆեյսբուքյան իր էջի գրառման առնչությամբ ինչպես լրատվամիջոցներից, այնպես էլ քաղաքացիներից ստացել ենք բացասական արձագանքներ, բողոք-հեռախոսազանգեր, հարկ ենք համարում տեղեկացնել, որ Գայանե Այվազյանի ինչպես այս, այնպես էլ քաղաքական բնույթի նախորդ գրառումներն արտահայտում են միայն ու միայն իր անձնական տեսակետները։

Նրա մայիսի 13-ի ֆեյսբուքյան վերոնշյալ գրառումը խոր դժգոհություն և վրդովմունք է առաջացրել նաև Մատենադարանի աշխատակիցների շրջանում։ Հավելենք, որ ինչպես Գայանե Այվազյանի, այնպես էլ՝ Մատենադարանի այլ գիտաշխատողների հետազոտական թեմաները չեն առնչվում Հայոց նորագույն շրջանի պատմությանը, ուստի՝ հատկապես լրատվամիջոցներին խնդրում և հորդորում ենք Գայանե Այվազյանի քաղաքական բնույթի գրառումները մեկնաբանելիս կամ տարածելիս չշեշտել նրա՝ Մատենադարանի գիտաշխատող լինելու հանգամանքը։

Մատենադարանի տնօրինություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31