Բաժիններ՝

Մեզ համար B դիվիզիոնը նոր փորձություն է. Վահագն Հարությունյան

Հայաստանի ֆուտբոլի մինչև 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանը ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի առաջիկա մասնակցությունը Եվրոպայի առաջնությունում։

«Շատ ուրախ ենք, որ վերջապես որոշում կայացվեց այս տարի անցկացնել Եվրոպայի առաջնությունը, քանի որ, ինչպես գիտենք, համաճարակով պայմանավորված, անցած տարի այն տեղի չունեցավ: Արդեն հույս չունեինք, բայց, միևնույն ժամանակ, հասկանում էինք, որ այսպես երկար շարունակվել էլ չէր կարող: Բոլոր մարզաձևերը վերադառնում էին իրենց բնականոն ընթացքին, և բասկետբոլային մրցաշարերը անմասն չէին մնալու:

Արդեն սկսել ենք նախապատրաստական աշխատանքները, կփորձենք առավելագույնս լավ հանդես գալ՝ ցույց տալով մեր խաղային որակները: Թիմում ունենք հիմնական կորիզ, և այդ կազմում փոփոխություններ գրեթե չեն լինելու:

Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել՝ թիմը պատրաստ է այս տարվա Եվրոպայի առաջնությանը, ուղղակի անհրաժեշտ է հասկանալ՝ որտեղ է այն անցկացվելու, և ովքեր են մեր մրցակիցները: Մինչև 20 տարեկան աղջիկների հավաքականի համար B դիվիզիոնը նոր փորձություն է և նոր մակարդակ: Այստեղ արդեն ամեն ինչ ավելի լուրջ է, և մեզանից պահանջվելու է այլ մոտեցում: Ամեն ինչ անելու ենք լավ արդյունքի հասնելու համար»,- ասել է մարզիչը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս