«Այս օրերին Արմեն Սարգսյանը թրև է գալիս Մոսկվայում՝ հույս ունենալով, որ որևէ մեկն իրեն Կրեմլում կընդունի և կասի, թե ի՞նչ է լինելու իր հալը հունիսի 20-ից հետո»․ Հրանտ Բագրատյան
Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եվ այսպես, այսօր ԱԺ-ն ՆՓ-ին վարչապետ չընտրեց և արձակվեց։ Կլինեն, հիմա արդեն հաստատ, ԱԺ նոր ընտրություններ։ Այդ ընթացքում կապիտուլյանտը կլինի վարչապետի ԺՊ՝ չունենալով դրա սահմանադրական իրավունքը (ինքը չ՞էր 2018-ին Սերժին ասում. դու դրա իրավունքը չունես)։
Իրադարձությունների նման զարգացմանը կարող էին խանգարել Բարգավաճն ու լուսավորը։ Բայց նրանք գնացին գործարքի ՆՓ-ի հետ։ Կասկած չկա, այս խամաճիկային պահվածքի համար ՆՓ-ն նրանց վարձահատույց կլինի։
Իրադրությունը սահմանադրական հունի մեջ կարող էր պահել նախագահ կոչվածը՝ ԱՍ-ն։ Նա կարող էր խնդիրը վիճարկել ՍԴ-ում։ Բայց ձայն չհանեց։ Այս օրերին էլ թրև է գալիս Մոսկվայում՝ հույս ունենալով, որ որևէ մեկն իրեն Կրեմլում կընդունի և կասի, թե ի՞նչ է լինելու իր հալը հունիսի 20-ից հետո։ Ավաղ, հայոց ազգի այս խրոխտ զավակին ոչ մեկ բանի տեղ չդրեց։
Ինքն էլ թե՝ ես մասնավոր այցով էի Մոսկվայում։ Արդյունքում, ՆՓ-ն անպատժելիորեն շարունակում է իր քաղաքական սանձարկություննները՝ արհամարհելով երկիրն ու դավաճանելով ազգին»։