Վեցերորդ դասարանի աշակերտուհին հրաձգություն է սարքել Այդահոյի նահանգի դպրոցի տարածքում
Վեցերորդ դասարանի աշակերտուհին ատրճանակ է բերել Ռիգբի քաղաքի (Այդահոյի նահանգ) դպրոց և կրակ բացել: Այդ մասին հաղորդել է BBC News-ը։
Աղջիկը վիրավորել է երկու աշակերտի և դպրոցի աշխատակցի:
Պաշտոնական անձանց խոսքով, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Ուսուցչուհին կարողացել է զինաթափել աղջկան և պահել մինչև ոստիկանության ժամանելը, հաղորդել են իշխանությունները:
Աշակերտուհու գործողությունների դրդապատճառը դեռ չի պարզվել: Միջադեպը հետաքննում են Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) և տեղի իրավապահ մարմինները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: