Բաժիններ՝

«ՊՍԺ-ն միշտ ցանկացել է ձեռք բերել Մեսսիին, ամեն տարի»․ Պաստորե

ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպան Խավիեր Պաստորեն խոսել է փարիզցիների ցանկության մասին ՝ ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին:

– Երբևէ խոստացե՞լ եք Մեսսիին բերել ՊՍԺ:

– ՊՍԺ-ն միշտ ցանկացել է  ձեռք բերել Մեսսիին, ամեն տարի: Նրանք գիտեին, որ շատ դժվար կլինի նրան գնել, որ դժվար կլինի նրան դուրս բերել «Բարսելոնայից», բայց ՊՍԺ-ն միշտ ցանկանում էր նրան:

Ինձ կատակով խնդրեցին համոզել Մեսսիին, ինչպես դա եղավ Դի Մարիայի դեպքում: Ես Անխելին ասացի, թե որքան լավ է Փարիզում, ինչպիսի հիանալի թիմ է այստեղ, և վերջում նա տեղափոխվեց»,- ասել է «Ռոմայի» խաղացողը:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս