
Իբրահիմովիչը կարող է որակազրկվել 3 տարի՝ ոչ ֆուտբոլային բիզնեսի համար

ՈւԵՖԱ-ն հետաքննություն կանցկացնի «Միլանի» ու Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի նկատմամբ:
Կազմակերպության տվյալներով՝ ՈւԵՖԱ-ի կարգապահական կանոնակարգի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ տեսուչ է նշանակվել՝ 39-ամյա հարձակվողին հետաքննելու համար։ Սա կապված է բուքմեյքերական գրասենյակի նկատմամբ ֆինանսական շահերի հետ:
ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կանոնակարգի համաձայն, ֆուտբոլիստները չեն կարող մասնակցել իրենց հովանու ներքո անցկացվող մրցումներին, եթե բուքմեյքերական գրասենյակի նկատմամբ հետաքրքրություններ ունեն: Հաղորդվում էր, որ այս խախտման համար ֆուտբոլիստը կարող է որակազրկվել ֆուտբոլից մինչև 3 տարով:
2018 թվականից հարձակվողին է պատկանում Bethard բուքմեյքերական ընկերության 10% բաժնեմասը: Նրան են պատկանում ընկերության նկատմամբ իրավունքները անհայտ AB-ի միջոցով, որը ամբողջությամբ պատկանում է իրեն:
Մի քանի օր առաջ Իբրահիմովիչը մեկ տարով երկարաձգեց պայմանագիրը «Միլանի» հետ:
Սիրարփի Աղաբաբյան