Բաժիններ՝

ԵՄ-ի երկրները համաձայնեցրել են պատվաստման հավաստագրերի պարամետրերը

Եվրամիության (ԵՄ) անդամ երկրները համաձայնեցրել են պատվաստման հավաստագրերի տեխնիկական բնութագրերը, որոնք պետք է ԵՄ-ի բոլոր երկրներում ներդրվեն մինչեւ հունիսը: Այդ մասին ասված է Եվրահանձնաժողվի (ԵՀ) հայտարարության մեջ, որն ապրիլի 22-ին տարածվել է Բրյուսելում:

«Թվային հավաստագրի մասին Եվրահանձնաժողվի առաջարկությունից հետո մեկ ամիս անց էլեկտրոնային առողջապահության ցանցի անդամ պետությունների ներկայացուցիչները համաձայնեցրել են այն ղեկավար սկզբունքները, որոնք նկարագրում են այդ համակարգի ներդրման տեխնիկական բնութագրերը: Դա կարեւորագույն քայլ է ԵՄ-ի մակարդակով անհրաժեշտ ենթակառուցվածքի ստեղծման համար»,- նշված է այնտեղ:

ԵՀ-ն ընդգծում է, որ ԵՄ-ի երկրները պետք է ամեն ինչ անեն մինչեւ հունիս հավաստագրերի ներդրման համար: «Զուգահեռաբար անդամ պետություններին հանձնարարվում է անհրաժեշտ տեխնիկական լուծումները ներդնել ազգային մակարդակով: Չափազեանց կարեւոր է տեխնիկական ներդրման աշխատանքն առաջ տանել ընթացիկ տնտեսական գործընթացներին զուգահեռ՝ ամբողջ ԵՄ-ում կանաչ թվային հավաստագրերի ներդրումը մինչեւ 2021 թվականի հունսին ապահվելու համար»,- պարզաբանել է ԵՀ-ն:

Ինչպես ասված է ԵՀ-ի հայտարարության մեջ, համաձայնեցված բնութագրերն «ընդգրկում են տվյալների կառուցվածքը եւ կոդավորման մեխանիզմները, ներառյալ QR-կոդը, որը երաշխավորում է, որ բոլոր հավաստագրերը, լինեն դրանք թվային թե թղթային, կարող են ընթերցվել եւ ստուգվել ամբողջ ԵՄ-ում»: «Վերջապես, հրահանգում նկարագրվում են կանաչ թվային հավաստագրերի տրման համար ծրագրային ահպահովման իրականացումը, հավաստագրերի ստուգման հավելվածը, եւ քաղաքացիների համար հավելվածի շաբլոնը դրանք պահելու համար: Թեեւ անդամ պետությունները պետք է այդ համակարգերն ստեղծեն ազգային մակարդակով, շաբլնները կօգնեն արագացնելու ծավալումը, քանի որ անդամ պետությունները կկարողանան հենվել դրանց վրա: Դրանք մատչելի կլինեն մայիսի կեսերին ելման կոդի բացմամբ»,- պարզաբանել է ԵՀ-ն:

Եվրահանձնաժողվը մատի 17-ին ներկայացրել է կորոնավիրուսի դեմ պատվաստման կանաչ թվային հավաստագրի նախագիծը, որը պետք է ներդրված լինի մինչեւ հունիսի կեսերը: ԵՀ-ն ընդգծել է, որ COVID-19-ի դեմ պատվաստումը պարտադիր նախնական պայման չի դառնա ԵՄ-ում անդրսահմանային ուղեւորությունների համար: Բացի դրանից, Եվրահանձնաժողովը քննարկում է պատվաստման այն հավաստագրերի ճանաչման հնարավորությունը, որոնք տրվել են Եվրամիության կազմի մեջ չմտնող երկրների կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս