Բաժիններ՝

Սաքսոնիայի վարչապետը պատմել է «Սպուտնիկ V» գնելու պլանների մասին

Գերմանական Սաքսոնիայի տարածաշրջանի վարչապետ Միխայել Կրեչմերը հայտարարել է Դեղամիջոցների եվրոպական գործակալության (EMA) կողմից «Սպուտնիկ V»-ին հավանություն տալուց հետո պլանավորվող խմբաքանակ գնելու վերաբերյալ: Այդ մասին հաղորդել է Մոսկվայում Գերմանիայի դեսպանությունը։

«Սաքսոնիայի վարչապետ Կրեչմերը հայտարարել է պլանավորվող խմբաքանակ գնելու մասին… Դեղամիջոցների եվրոպական գործակալության կողմից «Սպուտնիկ V»-ին հավանություն տալուց հետո»,-ասվում է դեսպանության հաղորդագրության մեջ, որը զետեղվել է Twitter-ում նրա պաշտոնական կայքում: «Մենք համառորեն հանձնարարում ենք մինչեւ մայիս արագացնել հավանություն տալու գործընթացը: Գերմանիան բանակցություններ է վարում երեք խմբաքանակ գնելու շուրջ… հունիսին, հուլիսին եւ օգոստոսին: Դրա համար պայման է հանդիսանում EMA-ի կողմից պատվաստանյութին արագորեն հավանություն տալը»,-Twitter-ի իր օգտահաշվում նշել է Սաքսոնիայի վարչապետը: Կրեչմերն այցով գտնվում է Մոսկվայում: Ապրիլի 22-ին Սաքսոնիայի վարչապետը հանդիպում է անցկացրել ՌԴ-ի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի հետ:

Ավելի վաղ գերմանական Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի տարածաշրջանի ղեկավար, երկրում կառավարող Քրիստոնեադեմոկրատական միություն կուսակցության նախագահ, ԳԴՀ-ի կանցլերի հնարավոր թեկնածուներից մեկը՝ Արմին Լաշեթը, հայտարարել է, որ հանդես է գալիս առանձին տարածաշրջանների կողմից ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի նախնական պատվերի դեմ, դաշնային կառավարությունը պատրաստուկի գրանցումից հետո այն պետք է պատվիրի ամբողջ երկրի համար: Կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 97,6 տոկոս՝ պատվաստում ստացած 3,8 միլիոն ռուսաստանցիների տվյալների վերլուծության արդյունքներով. դա ավելի բարձր է, քան այն տվյալները, որոնք ավելի վաղ հրապարակվել էին The Lancet առաջատար բժշկական հանդեսի կողմից (91,6 տոկոս), հաղորդել է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնը (ՀՄԱՀԿ) եւ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ), հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս