Պատերազմի՝ պաշտոնապես չհայտնած զոհերը. razm.info

Razm.info-ն շարունակում է հրապարակել սեպտեմբերի 27-ից Արցախյան պատերազմում նահատակվածների անունները, որոնց մասին պաշտոնական աղբյուրները դեռևս չեն հայտնել, թեպետ նրանց զգալի մասը ամիսներ առաջ է հուղարկավորվել։

Հրադադարի եռակողմ հայտարարությունից անցել է ավելի քան 5 ամիս, այնուամենայնիվ պաշտոնական աղբյուրները (օր.՝ ՀՀ ՊՆ-ն, կամ Միասնական տեղեկատվական հարթակը) այդպես էլ չեն հրապարակել պատերազմի ընթացքում զոհվածների միասնական անվանացանկ։

Պետական տարբեր կառույցներ՝ Արցախի ՊԲ-ն, ՀՀ ՊՆ լրատվամիջոցները, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը և այլն պարբերաբար հրապարակում են տարբեր ոչ ամբողջական ցուցակներ, որոնք մասամբ համընկնում են, մասամբ տարբերվում, կան նաև կրկնություններ, սխալներ (օր.՝ նույն մարդու ազգանվան կամ հայրանունի տարբեր գրելաձևերի պատճառով)։

Իրար հակասում են նաև պաշտոնյաների և պետական գերատեսչությունների հայտնած թվերը, հաճախ օգտագործվում են երկիմաստ կամ անորոշ ձևակերպումներ։ Օր.՝ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է անցկացված փորձաքննությունների թիվը, չպարզաբանելով, թե ի վերջո քանի մարմին է նույնականացվել այդ փորձաքննությունների արդյունքում։

Պարզ չէ նաև, թե արդյոք այդ վիճակագրության մեջ ընդգրկված են Արցախի զոհված բնակիչները, նամանավանդ պատերազմի առաջին կեսի ընթացքում զոհվածները։ Տրամաբանական է, որ այն զոհվածները, որոնց ճանաչելու խնդիր չի եղել, դատաբժշկական փորձաքննության համար ՀՀ բերելու իմաստ չկար և նրանք հուղարկավորվել են Արցախում, այդ թվում և այն տարածքներում, որոնք հետագայում գրավել է թշնամին։

Թիմն արդեն 5 ամիս է, փորձում է հավաքել զոհվածների միասնական ցուցակ՝ օգտվելով բաց աղբյուրներից։ Մեզ նաև տեղեկություններ են փոխանցում զոհվածների բարեկամները, ծանոթները։

Այժմ նրանք աշխատում են 44-օրյա պատերազմի մասին առանձին կայքի վրա, որտեղ նաև կընդգրկվի զոհվածների հնարավորինս լիարժեք անվանացանկը։

Մինչ նոր կայքի գործարկումը հրապարակում են պատերազմում զոհվածների ևս 71 անուն, որոնց մասին պաշտոնական աղբյուրներն առ այսօր լռել են։

Պետրոսյան Հարութ Օլեգի, 1993 թ․, ծնունդով՝ Ստեփանակերտից, վիրավորվել է Սղնախում, մահացել նոյեմբերի 11-ին։

Հարությունյան Մեխակ Ռուբենի, 1979թ․, Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղից։

Անդրեասյան Անդրեաս Տիգրանի, 2001թ․, Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից, ժամկետային զինծառայող, վիրավորվել է հոկտեմբերի 28-ին, մահացել՝ նոյեմբերի 6-ին։

Մակոյան Թեմուր, ծնունդով՝ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղից, եզդիական հոգևորական «փիր» խմբից (կաստայից)։

Ավանեսյան Վահագն Արթուրի, 1995թ․, Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի բնակիչ, զոհվել է նոյեմբերին Մարտունիում։

Ավագյան Արտյոմ Արեգի, 1996թ․, Ստեփանակերտից, կամավորական, զոհվել է հոկտեմբերի 3-ին Ֆիզուլիում։

Ալավերդյան Կառլեն Նիկոլայի, 1972թ․, Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի բնակիչ, կամավորական, զոհվել է հոկտեմբերի 27-ին Թաղավարդում։

Ավանեսյան Գևորգ Արթուրի, 1994թ․, Արցախի Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող, զոհվել է Քաշաթաղում նոյեմբերի 4-ին։

Խաչատրյան Արթուր Վլադիմիրի, 1990թ․, ծնունդով՝ Երևանից, Արցախի Ասկերանի շրջանի բնակիչ։

Միրզոյան Նորայր Բորիսի, 1982թ․, Արցախի ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր, զոհվել է նոյեմբերի 5-ին։

Աղաբեկյան Մխիթար Ավետիքի, 2002թ․, ծնունդով՝ Արցախի Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղից, ժամկետային, զոհվել է Մարտունիում հոկտեմբերի 29-ին։

Բախշիյան Մուրադ Սերգեյի, ծնունդով՝ Մարտակերտից։

Մալինցյան Գագիկ Արամի, 2001թ․, ծնունդով՝ Գորիսից, զոհվել է նոյեմբերի 8-ին Արցախում։

Արզումանյան Արսեն Արամի, 1996թ․, ծնունդով՝ Ստեփանակերտից, Արցախի ԱԱԾ լեյտենանտ։

Դեմիրճյան Սերյոժա Սամսոնի, Արցախի Ասկերանի շրջանից։

Թորոյան Արտուշ Ավետիսի, Արցախի Ասկերանի շրջանից։

Թորոյան Սասուն Անդրանիկի, Արցախի Ասկերանի շրջանից։

Համբարձումյան Լեռնիկ Բորիսի, 1975թ․, Արցախի Ասկերանի շրջանից։

Ջպանյան Գևորգ Լյովայի, Արցախի Ասկերանի շրջանից։

Լալայան Էրիկ Սեյրանի, ծնունդով՝ Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից, ավագ ենթասպա, զոհվել է Մեծ Թաղեր գյուղի մատույցներում հոկտեմբերի 10-ին։

Աղաբեկյան Սերո Սենորիկի, 1998թ․, ծնունդով՝ Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքից:

Գալստյան Գարիկ Յուրիի, 1987թ․։

Բալաշյան Ալբերտ Յուրիի, 2000թ․, ծնունդով՝ Արցախից։

Մաթևոսյան Անդրանիկ է․, 2000թ․։

Ղահրամանյան Գրիգոր, 1963թ․։

Ստեփանյան Միխայիլ Կամոյի, 2002թ․։

Մայիլյան Մավրիկ Վասիլի, ծնունդով՝ Արցախի Ասկերանի շրջանից։

Սարգսյան Գոռ Հրայրի, 1999թ․, ծնված՝ Բերձորում, կամավորական, զոհվել է նոյեմբերի 7-ին Շուշիի համար մարտերում։

Բաբայան Վանիկ Վահանի, 1988թ․, Բերձորի բնակիչ, կամավորական, զոհվել է նոյեմբերի 9-ին Բերձորում։

Առաքելյան Սասուն Լավրենտի, 2001թ․, Արցախի Քաշաթաղ շրջանի Աղավնո գյուղի բնակիչ, ժամկետային։

Բաբայան Արամ Մելսիկի, 1989թ․, Արցախի Քաշաթաղի շրջանի Լեռնահովիտ գյուղի բնակիչ։

Աղաջանյան Սուրիկ Գագիկի, 1974թ․, Արցախի Քաշաթաղ շրջանի Միջնավան գյուղի բնակիչ։

Գասպարյան Գոռ Հակոբի, 1993թ․, Արցախի Քաշաթաղ շրջանի Մոշաթաղ գյուղի բնակիչ։

Քարամյան Մկրտիչ, կապիտան, զոհվել է հարավում։

Դոդորյան Մանվել Ռուբիկի, 1992թ․, Արցախի Քաշաթաղ շրջանի Քարեգահ գյուղի բնակիչ։

Յակուբով Վիտալիկ Իվանի, 1995թ․, Բերձորի բնակիչ, զոհվել է հոկտեմբերի 10-ին։

Վերանյան Հովիկ Վարուժանի, 2001թ․, ծնունդով՝ Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղից, ժամկետային, զոհվել է Զինավանում հոկտեմբերի 21-ին։

Մարտիրոսյան Արտակ Գագիկի, 1975թ․, խաղաղապահ, փոխգնդապետ, զոհվել է հոկտեմբերի 15-ին։

Մարտիրոսյան Հրաչյա Գալուստի, 1979թ․, Արցախի Քաշաթաղ շրջանի բնակիչ, զոհվել է Ջաբրայիլում։

Սահակյան Արշակ Մերուժանի, 2001թ․, ժամկետային, ծնունդով՝ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղից, ժամկետային։

Ավետյան Սեյրան Կարենի, 1998թ․, Վորոնեժի բնակիչ, ժամկետային, զոհվել է հոկտեմբերի 17-ին։

Ղուկասյան Ալեք Լիպարիտի, 1997թ․, ծնունդով՝ Շիրակի մարզի Թորոսգյուղից։

Գաբրիելյան Հունան Սուրենի, 2002թ․, ծնունդով՝ Շուշիից, «Ես եմ» ծրագրի մասնակից, ժամկետային, զոհվել է նոյեմբերի 2-ին։

Ագանյան Մկրտիչ, 1990թ․, Շիրակի մարզի Մեծ Սարիար գյուղ բնակիչ, ԱԱԾ սահմանապահ, զոհվել է նոյեմբերի 8-ին։

Աբրահամյան Տավրոս Մխիթարի, 1994թ․, ծնունդով՝ Արագածոտնի մարզի Ոսկեթաս գյուղից, կամավորական, Ֆիդայի Չոլոյի ծոռը, զոհվել է հոկտեմբերի 6-ին Վարանգաթաղի մարտերում։

Աղաջանյան Անդրանիկ Սուրենի, 1991թ․, ծնունդով՝ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղից, կապիտան, զոհվել է հոկտեմբերի 5-ին։

Ջաբյան Արմեն Արտաշի, 1992թ․, կապիտան, Արցախի Մարտունու շրջանից, կապիտան, զոհվել է հոկտեմբերի 9-ին Ջաբրայիլում։

Միքայելյան Վրույր Վագիֆի, 1994թ․, ծնունդով՝ Արցախի Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղից, կապիտան։

Սարգսյան Յակով Էրիկի, 1996թ․, ծնունդով՝ Ստեփանակերտից, կամավորական, զոհվել է նոյեմբերի 5-ին Շուշիի համար մարտերում։

Խոսրովյան Դավիթ Հրանտի, 2001թ․, ծնունդով՝ Ստեփանակերտից, ժամկետային, զոհվել է հոկտեմբերի 19-ին Կարախանբեյլիում։

Վերմիշյան Վահրամ Արամի, 2001թ․, ծնունդով՝ Ագարակ գյուղից, ժամկետային, զոհվել է հոկտեմբերի 17-ին Մատաղիսում։

Վաղաշյան Արթուր Վիկտորի, 1997թ․, ծնունդով՝ Հրազդանից, ժամկետային։

Հարությունյան Մարտիրոս Ռոմանի, 1999թ․, ծնունդով՝ Ստեփանակերտից, Մոսկվայի բնակիչ, ժամկետային, զոհվել է Վարանդայում։

Լալայան Վահրամ Սալիմի, 1974թ․, պահեստազորային, Արցախից, զոհվել է հոկտեմբերին։

Բեգլարյան Հայկ Վահանի, 2001թ․, Արցախից, զոհվել է հոկտեմբերի 28-ին։

Վարդանյան Մարսել Կիմի, 2000թ․,Արցախից, զոհվել է հոկտեմբերի 8-ին։

Աբրահամյան Սուրեն Սամվելի, 1995թ․, Արցախից։

Ղուկասյան Արամ Կամոյի, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքից։

Ավանեսյան Էրիկ Գարիկի, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքից։

Ղազարյան Սուրեն Մովսեսի, 2001թ․, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքից, ժամկետային։

Ավանեսյան Էրիկ Գնելի, 2000թ․, ծնունդով՝ Արցախի Ասկերանի շրջանից։

Ստեփանյան Արթուր Սերժիկի, Արցախի Ասկերանի շրջանից։

Սարգսյան Վիտալի Արտյուշի, Արցախի Ասկերանի շրջանից։

Խաչատրյան Սլավիկ Վահանի, Արցախի Ասկերանի շրջանից։

Չոբանյան Աշոտ Ալիկի, 1978թ․, ծնունդով՝ Ջավախքից, Եղվարդ քաղաքի բնակիչ, փոխգնդապետ, զոհվել է հոկտեմբերի 15-ին։

Հովհանիսյան Սամվել Սուրենի, 1995թ․, ծնունդով՝ Ջավախքի Ագանա բնակավայրից, ավագ լեյտենանտ, զոհվել է նոյեմբերի 1-ին։

Հովհաննիսյան Հովհաննես Գևորգի, 1977թ․, Ջավախքի Փոկա բնակավայրից։

Հակոբյան Ռուսլան Նիկոլայի, 1985թ․, Ջավախքի Փոկա բնակավայրից)։

Աղջոյան Մխիթար Խաչիկի, 1964թ․, ծնունդով՝ Ջավախքի Մեծ Արագյալ բնակավայրից, ՀՀ բնակիչ, երկրապահ, զոհվել է հոկտեմբերի 18-ին Հադրութում։

Խաչատրյան Արտուշ Արարատի, 1998թ․, Գյումրիից, զոհվել է հոկտեմբերի 11-ին։

Հարությունյան Րաֆֆի Սամվելի, 1999թ․, Արցախի Քաշաթաղի շրջանի Շիրակ գյուղի բնակիչ։

Տեսանյութեր

Լրահոս