Անվտանգության խորհուրդը ապրիլի 15-ին հրապարակել էր սեպտեմբերի 30-ին կայացած Անվտանգության խորհրդի նիստից գաղտանզերծված փաստաթուղթ, ըստ որի` Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը Նիկոլ Փաշինյանին չի ասել, որ պատերազմը պետք է կանգնեցնել: Մինչդեռ դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցներից մեկում չէր հերքել, որ Օնիկ Գասպարյանը նման բան է զեկուցել:
2021թ. ապրիլի 14-ին ՀՀ ազգային ժողովի ամբիոնից՝ ձվի շուկայում առկա խնդիրների վերաբերյալ Ձեր կողմից հնչեցված հայտարարության կապակցությամբ, այն է՝ «տնտեսվարողները պլանավորում են, որ սեզոնին ներքին առաջարկը չի հերիքելու, և ձու պետք է ներկրեն, և ճանապարհին սովորականի նման իրենց պլանավորած ձուն ներկրում էին (…) երեկ ինձ ներկայացրեցին, որ այդ ձուն, որ նախատեսված էր Զատիկին ներկրել Հայաստան, ներկրվել է Զատիկից հետո, Զատիկից երկու-երեք օր հետո», «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲ ընկերությունը հայտնում է իր խորը մտահոգությունը, քանի որ համապատասխան գերատեսչությունների կողմից Ձեզ ներկայացվել է փաստերը խեղաթյուրող տեղեկատվություն։
Ապրիլի 15-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 49-ամյա Շոթա Վ.-ն, որը 2013 թ. հունիսի 13-ից ՌԴ Մոսկվա քաղաքի հարավային վարչական շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարմնական վնասվածք) մեղադրանքով:
Էդմոն Մարուքյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Լիբանանի երիտասարդության և սպորտի նախարար Վարդինե Օհանյանը՝ իբրեւ Լիբանանի նախագահի ներկայացուցիչ, ապրիլի 24-ին Երևանում կմասնակցի Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններին:
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հյուրընկալվել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդին:
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքել է որոշ ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությանը Վրաստան այցի ընթացքում ՀՀ նախագահի հյուրանոցային ծախսերի վերաբերյալ:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն Ալիևի բացարձակ ցինիզմն ու պոռոտախոսությունը՝ Զանգեզուրն ադրբեջանական տարածք համարելու, Երևան հասնելու վերաբերյալ, կապում է նրա հոգեվիճակի հետ:
Ապրիլի 16-ի ցերեկը, 17-ին, 19-20-ը՝ հիմնականում կեսօրից հետո, առանձին շրջաններում, 18-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Տղամարդը, որն ապրիլի 16-ին Թբիլիսիում ավազակային հարձակում Է գործել Վրաստանի բանկի մասնաճյուղի վրա և պատանդներ պահել, ձերբակալված է։
Նիկոլ Փաշինյանն ապրիլի 14-ին՝ Ազգային ժողովում կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում, հիմնականում անդրադարձել էր Արցախյան վերջին պատերազմին, ներկայացրել որոշ մանրամասներ մարտական գործողությունների իրականացման վերաբերյալ քննարկումներից։
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 15-ին Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 33-ամյա Գրիգոր Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար:
Պետական եկամուտների կոմիտեն, վերլուծական կարողությունների կատարելագործման շնորհիվ ավելի արդյունավետ է դարձրել չգրանցված աշխատողների ռիսկերի բացահայտումը:
Երեկ կասեցվեցին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները՝ թե որպես ԲԴԽ նախագահ, թե որպես դատավոր, երեկոյան ուշ ժամի ԲԴԽ-ում հրավիրված հրատապ նիստի ժամանակ:
Ուկրաինայի Ռովնոյի ատոմական էլեկտրակայանում (ՌԱԷԿ) «ԱԷԿ-ի սարքավորումների վերանորոգման աշխատանքների կատարման արդյունավետության գնահատում» թեմայով դասընթացներ են անցկացվել Հայկական ատոմային էլեկտրակայանի վերանորոգման գծով մասնագետների հետ:
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանի խոսքով՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու համար ամեն ինչ արվում է: «Ամեն ինչ էլ անում ենք»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության փոխնախարարը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Վրաստանի խորհրդարան, որտեղ հանդիպում է ունեցել խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ, Վրաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Գեորգի Վոլսկին, փոխխոսնակներ Լևան Լոսելիանին և Ավթանդիլ Էնիկուձեն, արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն, պատգամավորներ Սամվել Մանուկյանն ու Սումբատ Կյուրեղյանը: Խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն ողջունել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստան՝ ընդգծելով, որ երկու երկրների համար շատ դինամիկ և հետաքրքիր ժամանակներ են, և ներկայումս կարևոր պահ է մեր ժողովրդավարությունների ապագայի համար: «Վստահ եմ, որ Հայաստանը և նրա ժողովուրդը կօգտագործեն այս համագործակցությունը և հնարավորությունը զարգանալու, նոր հեռանկարներ ստեղծելու, ժողովրդավարությունն ու տնտեսությունն ավելի ուժեղացնելու համար»,-ասել է նա:
Ապրիլի 16-ին Թբիլիսիում անհայտ անձինք հրազենով ներխուժել են Վրաստանի բանկի մասնաճյուղ և այնտեղ պատանդներ վերցրել: Այդ մասին հաղորդել է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը:
Ապրիլի 16-ին, ժամը 11։20-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Սալյան փողոցում գտնվող գիշերային ակումբում։
Էդմոն Մարուքյանը փորձում է հագնել երբեմնի թիվ 1 ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի պատմուճանը. Սուրեն Պապիկյան
«Վաղ է դեռ գնահատականներ տալ, թե COVID-ի դեմ պայքարի շրջանակներում որ երկրներն են հաջողել, տապալել». Անահիտ Ավանեսյան
Լիբանանի նախագահ Միշել Աունն ստացել է ապրիլի 24-ին Երևանում Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններին ներկա գտնվելու ՀՀ նախագահի հրավեր:
Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոնի ղեկավար, բժիշկ–վիրաբույժ Սամվել Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ-ում կորոնավիրուսի կրկնավարակի դեպքերին:
Արմեն Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
«Ամեն ինչ էլ անում ենք».Պաշտպանության փոխնախարարը՝ հայ ռազմագերիների խնդրի մասին
2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական կոալիցիայի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի դադարեցումից հետո անցել է ավելի քան հինգ ամիս։ Այդ ողջ ընթացքում, մեր հասարակության տարբեր շերտերի մոտ բազմաթիվ հարցեր են կուտակվել` պատերազմից առաջ, դրա ընթացքում, ինչպես նաև զինադադարի կնքումից հետո տեղի ունեցած բազմաթիվ իրադարձությունների, դրանց համատեքստում ՀՀ և Արցախի Հանրապետության զինված ուժերի և պետական ղեկավարման մարմինների կողմից ընդունված տարաբնույթ որոշումների և իրականացված գործողությունների վերաբերյալ։
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր առավոտյան այցելել է Թբիլիսիի «Հերոսների հրապարակ»։ Նախագահ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել հավերժական կրակի մոտ:
Նախորդ իշխանությունը հեռացել կամ հեռացվել է, բայց պահպանել է պատասխանատվությունը. Հայկ Կոնջորյան
Փաշինյանի արտահայտություններից որևէ մեկն արժանի չէ իմաստալից մեկնաբանության: Ինչպես նշում է haqqin.az-ը, այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հայտարարության մեջ:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: