Խորը վշտով հայտնում ենք, որ Արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում հերոսաբար զոհվել է «Արցախ» ակումբի բասկետբոլիստ, Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի նախկին անդամ Արամ Մկրտչյանը։
Հանցագործությունների վերաբերյալ ֆիզիկական անձանց հաղորդումները չքննարկելու և հաղորդումն ընդունող մարմնի հայեցողության պրակտիկային իր տարեկան զեկույցում անդրադարձել էր նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը:
Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ, ԵԽ պատգամավոր Նատալի Լուազոն մտահոգված է հայկական ժառանգության պահպանության հարցով Լեռնային Ղարաբաղի այն շրջաններում, որոնք 2020 թվականի նոյեմբերից անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։
Յուղերի և ճարպերի շուկայում 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ արձանագրվել է 24.6%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 4.3% գնաճ (արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ կազմել է 62.2%, իսկ 2020թ. փետրվարի համեմատ՝ 8.7%):
Ապրիլի 5-ի ցերեկը, 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է ամպրոպ:
Մյասնիկյան պողոտայում քարաթափումը կանխելու համար վտանգավոր հատվածները ցանցապատվում են:
Արցախի Պաշտպանության նախկին նախարար, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս գնահատականին՝ ասաց․ «Այդ հանձնաժողովը շատ հեռու է կառավարում գնահատելուց»։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Սիսավան» օրվա կարգավորիչ ջրամբարի /ՕԿՋ/ վերանորոգմամբ պայմանավորված, ս.թ. ապրիլի 5-ից մինչև ապրիլի 25-ը Արարատի մարզի Արալեզ, Ոսկետափ, Վանաշեն, Սիսավան և Արարատ գյուղերում ջրամատակարարումը կիրականացվի ժամանակացույցի խախտումով և ջրի ճնշման անկումով:
2021 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 03:45-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողը տարածքում շրջայց կատարելիս դիտաշտարակների միջնամասում նկատել է ներնետված կասկածելի փաթեթ՝ քողարկված գուլպայում:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ յուրաքանչյուր պաշտոնյայի հանձնառություններից է՝ անել առավելագույնը, պետությունը ուժեղացնելու համար։ Միևնույն ժամանակ՝ ազգային ինքնության և հիշողության պահպանմամբ։
Ադրբեջանի հավաքականի նախկին կիսապաշտպան Մուրադ Ագաևը կհրաժարվի իր երկրի քաղաքացիությունից:
Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հոգևոր դասի ուղեկցությամբ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
«Այս ընթացքում մենք ունեցել ենք խորհրդակցություններ միջազգային կառույցների հետ և իրազեկել ենք մեր անելիքը։ Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքի երկրորդ հատվածին, ապա, երբ ունենանք Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական դիտարկումները, այն ժամանակ կքննարկենք, թե որ դրույթները պետք է ընդունվեն առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Այս համատեքստում պետք է հաշվի առնել, թե որքանով է իրատեսական այդ փոփոխություններն իրականացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, քանի որ որևէ կերպ միտում չունենք բարդացնելու գործընթացը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Լիլիթ Մակունցը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ժամանել է Երուսաղեմի դատարան՝ կոռուպցիայի գործով դատին:
Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կհամարեք դուք թուրքին թշնամի, թե չէ, մեծ հաշվով, դրանից ոչինչ չի փոխվելու՝ մենք իրենց համար թշնամի ենք, որովհետև զուտ աշխարհագրորեն խոչընդոտում ենք իրենց ընդլայնմանն ու զարգացմանը։
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը՝ 2021 թ. մարտը 2020 թ. մարտի նկատմամբ, կազմել է 5.8 %, իսկ նախորդ ամսվա՝ փետրվարի նկատմամբ՝ 1 %:
Նիկոլ Փաշինյանը Գնել Սանոսյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել: Այս մասին տեղեկացանք կառավարության կայքից:
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Բանլադեշում ոչ մեծ լաստանավը, որտեղ 50 ուղեւոր է եղել, ապրիլի 4-ին ջրասույզ է եղել մի այլ նավի հետ բախվելուց հետո:
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Սուրեն Գրիգորյանի պատգամավորի լիազորությունները դադարեցված են:
Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների՝ հայտնում եմ, որ փաշինյան-վարդապետյան հանցավոր խմբակի դեմ գործ չհարուցելու բողոք ներկայացնելու ժամկետը լրանում է վաղը…
ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը։
Արդարադատության նախարարությունը հիշեցնում է, որ ամուսնության պետական գրանցման արարողությունը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի «Արմենիա» սրահում անցկացնելու հնարավորություն է ստեղծվել։
Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատներն այսօր ռուս գործընկերների և «The halo trust» ոչ կառավարական ականազերծող կազմակերպության սակրավորների հետ զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ հետախուզական աշխատանքներ են սկսել Ստեփանակերտ, Մարտակերտ, Մարտունի և Ասկերան քաղաքների հարակից բնակավայրերում:
Թուրքիան մոտ ժամանակներս կարող է Ռուսաստանի հետ համաձայնագիր ստորագրել տիեզերական ոլորտում համագործակցության շուրջը:
Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմաննի քաղաքը միաձայն Արցախի անկախությունը ճանաչող բանաձև է ընդունել:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի հետ ԼՀԿ-ի միակ պայմանավորվածությունը եղել է այն, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական պետք է տա, որից հետո գնան արտահերթ ընտրությունների։
Պատերազմի ընթացքում անհետ կորածների և զոհված զինծառայողների որոնողական աշխատանքներն ապրիլի 5-ին փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:
1992թ. ամառային և աշնանային թեժ պաշտպանողական մարտերից հետո, Արցախի ինքնապաշտպանության ուժերը ռազմաճակատի բոլոր ուղղություններով կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը, 1993թ. փետրվարի սկզբին մարտագծի հյուսիսային հատվածում անցան հակահարձակման:
Թուրքիայի իրավապահ մարմինները բերման են ենթարկել 10 պաշտոնաթող ծովակալների, որոնք դատապարտել են իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» (ԱԶԿ-AKP)՝ «Մոնտրոյի կոնվենցիան քննարկման դնելու» և բանակն իսլամիզացնելու փորձի համար: Ավելի վաղ Թուրքիայի ռազմածովային ուժերի 103 պաշտոնաթող ծովակալ հանդես էին եկել դատապարտող հայտարարությամբ։