«Փաշինյանի հրաժարականի օրը դեռ որոշված չէ, բայց կարելի է ենթադրել, որ դա տեղի է ունենալու ապրիլի վերջին». Լիլիթ Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ Ընտրական օրենսգրքի նոր փոփոխություններն ըստ էության բաժանել են երկու մասի։ Այն մասը, որը վերաբերում է  համամասնական ընտրակարգին,  արդեն արտահերթ նիստով ընդունել են։

«Այս ընթացքում մենք ունեցել ենք խորհրդակցություններ միջազգային կառույցների հետ և իրազեկել ենք մեր անելիքը։ Ինչ վերաբերում է  Ընտրական օրենսգրքի երկրորդ հատվածին, ապա, երբ ունենանք Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական դիտարկումները, այն ժամանակ կքննարկենք, թե որ դրույթները պետք է ընդունվեն առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ։  Այս համատեքստում պետք է հաշվի առնել, թե որքանով է իրատեսական այդ փոփոխություններն իրականացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, քանի որ որևէ կերպ միտում չունենք բարդացնելու գործընթացը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Լիլիթ Մակունցը։

Ըստ նրա, խորհրդարանական գործընկերների՝ ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի հետ փորձել են մաքսիմալ այնքան խորհրդակցություններ անցկացնել, որքան անհրաժեշտ է, որպեսզի գան ընդհանուր եզրահանգման՝ առնվազն մեկ դրույթի՝ համամասնական ընտրակարգի շուրջ։

«Չնայած այն հանգամանքին, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախընտրական ծրագրում նշված է եղել համամասնական ընտրակարգին անցնելու հանձնառությունը, նրանք ձեռնպահ մնացին այս պահին քվեարկությանը մասնակցելուց։ Լսել ենք նաև ԼՀԿ-ի տեսակետը, ինչևէ, համամասնական ընտրակարգին անցնելը եղել է մեր քաղաքական հանձնառությունը»,- հավելեց Լիլիթ Մակունցը։

Ինչ վերաբերում է իշխող թիմի նախընտրական ցուցակի առաջին համարին, Լիլիթ Մակունցը նկատեց՝ առնվազն իր համար ակնհայտ է, թե ով է գլխավորելու նախընտրական ցուցակը, սակայն վերջնական որոշումը կայացնելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը։

Ինչ վերաբերում է ցուցակի մյուս համարներին, ապա Մակունցն ասաց, որ դրան մայիսից շուտ չեն անդրադառնա։

«Չի բացառվում, որ ցուցակում լինեն նոր անուններ։ Վարկանիշի առումով մեր ուժի վարկանիշը բարձր է։ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օրը դեռ որոշված չէ, բայց կարելի է ենթադրել, որ դա տեղի է ունենալու ապրիլի վերջին»,- շեշտեց Լիլիթ Մակունցը։

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի զինված ուժերի COGAT գործակալությունը հայտարարել է, որ Եգիպտոսի հետ նախապատրաստական ​​​​աշխատանքներ են ընթանում Գազայի հետ Ռաֆահ սահմանային անցակետը մարդկանց տեղաշարժի համար բացելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։Ըստ գործակալության՝ անցակետի բացման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։Իսրայելն ավելի վաղ զգուշացրել էր, որ կարող է փակ պահել Ռաֆահը և կրճատել օգնությունը պաղեստինյան անկլավին, քանի որ, ըստ Իսրայելի, ՀԱՄԱՍ-ը չափազանց դանդաղ է վերադարձնում զոհված պատանդների մարմինները։COGAT գործակալությունը, որը վերահսկում է Գազայի հատվածում օգնության հոսքը, հայտարարել է, որ մարդասիրական օգնությունը շարունակում է մուտք գործել Գազայի տարածք Իսրայելի հետ Քերեմ Շալոմ և այլ անցակետերով։Ավելի վաղ երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել էին, որ Ռաֆահ անցակետը, ենթադրաբար, կբացվի մարդկանց համար հոկտեմբերի 16-ին։Մինչդեռ պաղեստինյան աղբյուրը Sky News Arabia-ին հայտնել է, որ Ռաֆահի անցակետն առաջիկա օրերին չի բացվի