«Որևէ մեկի կողմից չի նշվել Թուրքիայի հետ բարեկամանալու մեկնաբանություն». Լիլիթ Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ յուրաքանչյուր պաշտոնյայի հանձնառություններից է՝ անել առավելագույնը,  պետությունը ուժեղացնելու համար։ Միևնույն ժամանակ՝ ազգային ինքնության և հիշողության պահպանմամբ։

«Կարծում եմ՝ յուրաքանչյուր պաշտոնյայի առաքելությունն է՝ այս երկու մոտեցումները ներդաշնակ ձևով զուգակցել։ Ուզում եմ հստակ նշել, որ որևէ մեկի կողմից չի նշվել Թուրքիայի հետ բարեկամանալու մեկնաբանություն, նման մոտեցում չի եղել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Լիլիթ Մակունցը։

Ինչ վերաբերում է  հայ-թուրքական հարաբերություններին, Լիլիթ Մակունցն ասաց, որ գոնե մինչև վերջերս Թուրքիան ակնհայտ ցույց է տվել, որ ունի ոչ բարեկամական կամ թշնամական վերաբերմունք Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ։

Հարցին, թե հաջոդ խորհրդարանում կլինի՞, թե՞ ոչ, Լիլիթ Մակունցը դժվարացավ  պատասխանել, թե ինքը որտեղ կլինի։

«2018 թվականին, երբ ես գործադիրից պետք է տեղափոխվեի օրենսդիր մարմին, առիթ ունեցել եմ նշելու, որ թիմային մարդ եմ, և քաղաքական թիմի որոշումներն ինձ համար կարևոր են։ Ինչ վերաբերում է իմ դեսպան նշանակելվուն, այդ մասին ամիսներ առաջ մեկնաբանություն հնչեցրել եմ, որին այս պահին ավելացնելու ոչինչ չունեմ»,- հավելեց Լիլիթ Մակունցը։

Տեսանյութեր

Լրահոս