Բաժիններ՝

«Գները շարունակում են աճել, իսկ մարդկանց եկամուտները՝ ոչ»․ տնտեսագետ

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գները շարունակում են աճել, իսկ մարդկանց եկամուտները՝ ոչ։

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 2021 թվականի հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գները աճել են 5,2 տոկոսով, իսկ սննդամթերքի և ալկոհոլային խմիչքների գները աճել են 7,2 տոկոսով։ Հատկապես մտահոգիչ է առաջին անհրաժեշտության ապրանքների գների կտրուկ աճը։ Մասնավորապես՝

1․ Մրգի շուկայում 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ արձանագրվել է 10.9%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ` 6.9% գնաճ:

2․ Յուղերի և ճարպերի շուկայում 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ արձանագրվել է 24.6%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 4.3% գնաճ (արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ կազմել է 62.2%, իսկ 2020թ. փետրվարի համեմատ՝ 8.7%):

3․ Շաքարի և շաքարավազի շուկայում 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ գրանցվել է 40.9%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 2.3% գնաճ:

4․ Կաթնամթերք, պանիր և ձու շուկայուն 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ գրանցվել է 16.5%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 2.2% գնաճ: Ձվի գինը 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ աճել է 78.2%-ով, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 8.1%-ով:

5․ 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ մսամթերքի շուկայում գրանցվել է 3.4%, իսկ 2021թ.փետրվարի համեմատ՝ 0.8% գնաճ:

6․ 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ հացաբուլկեղենի և ձավարեղենի շուկայում գրանցվել է 9.4%, 2021թ. փետրվարի համեմատ՝ 0.6% գնաճ (հացի և ալյուրի գնաճը 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ կազմել է համապատասխանաբար 8.6% և 14.4%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 0.2% և 1.6%):

7․ Բանջարեղենի շուկայում 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ արձանագրվել է 1.4% գնաճ, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 4.7% գնանկում:

Գները շեշատկի աճել են նաև վառելիքի շուկայում, մասնավորապես՝ 2021թ. մարտին փետրվարի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 8.2% և 11.2%-ով։
2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 4.9% գնաճ, իսկ դիզելային վառելիքի գները նվազել են 4.9%-ով: 2021թ. մարտին 2020թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի համապատասխանաբար 14.0% և 18.1% գնաճ:

Հատկանշական է, որ նույն պաշտոնական վիճակագրության համաձայն՝ մարդկանց աշխատավարձերը, թոշակները և նպաստները մնացել են գրեթե նույնը։ Իհարկե, բացառություն են կազմում պետական բարձրաստիճան պաշտոնյաները, որոնց եկամուտները շարունակաբար աճում են։

Այո, Հայաստանը գտնվում է սոցիալ-տնտեսական ճգնաժամում, և այս ընթացքում զրկանքները, հարկային բեռն և վնասները արդարացի պետք է բաշխվի հասարակության անդամների միջև։

Հակառակ դեպքում, էլ ավելի կբևեռացվի հասարակությունը, կխորանա աղքատությունը՝ պարարտ հիմքեր ստեղծելով սոցիալական բունտերի և մեծ արտագաղթի ալիքի համար»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս