Բաժիններ՝

Գագիկ Ղահրամանյանն ազատվել է Արցախի փոխոստիկանապետի պաշտոնից

Արցախի ՆԳ նախարարության ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Գուրգենի Ղահրամանյանն ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով այսօր ազատվել է զբաղեցրած պաշտոնից և անցել երկարամյա ծառայության կենսաթոշակի: Այս մասին տեղեկացնում է Արցախի ոստիկանությունը:

Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Գ. Ղահրամանյանին ավելի քան 26 տարի ոստիկանության համակարգում ծառայելու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ՝ արդեն քաղաքացիական կյանքում:

Նախարարը հույս է հայտնել, որ ավագներին փոխարինող կադրերը արագ կմտնեն աշխատանքային հունի մեջ և կկարողանան իրականացնել համակարգում ակնկալվող բարեփոխումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս