Հովիկ Աղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ:
Թեև արտահերթ ընտրությունների մասին հայտարարությունը դեռևս ֆեյսբուքյան գրառման մակարդակում է, իշխանություններն արդեն իսկ գործի են դրել ընտրական կեղծիքների ողջ մեխանիզմը, որ երբևէ եղել է Հայաստանում։
Քաջայր Նիկողոսյանը նշանակվել է Լոռու փոխմարզպետ: Այս մասին որոշում է ստորագրել Նիկոլ Փաշինյանը:
Մարտի 31-ին կատարվել է 59 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:
Հայաստանում ապրիլի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1097 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 193 736-ի:
Գողությունը լավ արարք չէ: Յուրաքանչյուր դաստիարակված անձ դա մանկությունից գիտի: Գողությունը նաև դատապարտելի է:
Ցանկացած պետության գոյության հիմնական նպատակը որոշակի առանձնահատկություններով մեկտեղված մարդկանց անվտանգության երաշխիքների տրամադրումն է:
ՆԳ նախարարության փրկարար ծառայության ջոկատներն այսօր զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքները երկու ջոկատով շարունակում են Ասկերանի վերին ենթաշրջանի՝ Ավետարանոց համայնքի ուղղությամբ և Մարտունու շրջանում, տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկելու է ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծը, որով իշխանությունները ցանկանում են հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով։
ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանն ու նրա գործընկերները որոշել են նախաձեռնությամբ հանդես գալ՝ ձեւավորել հասարակական կազմակերպություն, որտեղ ընդգրկված կլինեն ԱԱԾ նախկին տնօրեններ, բարձրաստիճան սպաներ։
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այսօր Տավուշի մարզպետի պաշտոնից ազատվեց Հայկ Չոբանյանը: Այս հարցը կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող 41 հարցերից մեկն էր:
Սա քննարկելու այլ թեմա է, սակայն մեկ բան հստակ է, որ գործող իշխանությունները չկարողացան ապահովել բանակցությունների շարունակականությունը, ինչը հանգեցրեց պատերազմի:
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու հարցը։
Թեպետ քաղաքական դաշտում դեռեւս հստակություն չկա՝ հի՞ն, թե՞ նոր օրենսգրքով են գնալու արտահերթ ընտրություններին, բայց որոշ կուսակցություններ ընտրացուցակները կազմելու բուռն աշխատանքներով են տարված։ Ամենախիստ քաստինգն անցկացվում են Ռոբերտ Քոչարյանի մոտ․ նա որոշել է ընտրություններին «կրելու» համար հզոր ցուցակով ներկայանալ․ ամենատարբեր դաշտերից հեղինակավոր մարդկանց անուններ են տալիս, որոնք հնարավոր է լինեն Քոչարյանի ցուցակում՝ գործարարներից սկսած, վերջացրած գեներալիտետով։
Ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից Ստեփանակերտում ստեղծված քաղաքացիների ընդունելության կետը շարունակում է իր աշխատանքը․ գործում է նաև անհետ կորած զինծառայողների որոնման, մարդասիրական օգնություն ցուցաբերելու, աշխատանքի տեղավորման աջակցության և այլ խնդրահարույց հարցերի վերաբերյալ տեղեկությունների ստանալու համար թեժ գիծ, ասված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ։
ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային հանալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան, որտեղ հետևել է զորակոչի կազմակերպման, անցկացվող վիճակահանության գործընթացներին, սահմանված կարգին և պայմաններին դրանց համապատասխանությանը:
2020 թվականի սեպտեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ստացվել են 201 քրեական գործերի վերաբերյալ նյութեր՝ 430 անձի՝ հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույքի պատկանելիության վերաբերյալ:
Ապրիլի 2-ին Արմավիրի մարզի Լուկաշին համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Ժամը 12:30-ին գործարկվելու է համայնքում առկա շչակը:
Մարտի 31-ին Օրինջ քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) առնվազն չորս մարդ է զոհվել, երկուսը տուժել հրաձգության հետեւանքով: Այդ մասին հաղորդել է MSNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
ՌԴ-ն ինտենսիվ աշխատանքների միջոցով ավարտին է հասցնում Արցախում տեղակայված խաղաղապահ զորախմբի համար նախատեսված զինվորական ավանների հավաքման-կառուցման միջոցառումները։ Այսպես ասած, ամուր տեղավորվում է։
Կյանքը ցույց տվեց, որ լեգիտիմ իշխանությունը, ինչպիսին պայմանականորեն կարելի է համարել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, ոչ միայն չլուծեց Հայաստանի խնդիրները, այլև պատուհաս դարձավ՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Արցախի համար։ Գերլեգիտիմ իշխանության դիմաց մենք վճարեցինք Արցախի 75 տոկոսի, 5000 հայորդիների կորստով, տասնյակ-հազարավոր հաշմված ու խեղված ճակատագրերով ու Հայաստանի առջև ծառացած՝ ընդհուպ գոյաբանական սպառնալիքներով։
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների մարտի 31-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «զրոյական» է անվանել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը: Այս մասին տեղեկանում ենք minval.az կայքից:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը վերջին օրն ավելացել է 616-ով: Մահացել է հինգ մարդ:
Բժիշկներն Իսրայելում հայտնաբերել են կորոնավիրուսի նոր շտամ, որը «հանդիպում է հազվադեպ» և «չունի կլինիկական կամ էպիդեմիական նշանակություն»:
Անցյալ շաբաթ աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 3,8 միլիոն դեպք, հիվանդացությունը նախորդ յոթ օրվա համեմատությամբ աճել է 14 տոկոսով, մահացությունը՝ 5 տոկոսով:
Ռուսաստանցի բժիշկները կատարել են նոր կորոնավիրուսի հայտնաբերման ավելի քան 120,2 միլիոն թեստ, մարտի 31-ին հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունը։
Ավտոմոբիլների համաշխարհային արտադրությունը կարող է ապրիլ – հունիսին մոտավորապես 1,6 միլիոն ավտոմեքենայով կրճատվել Ճապոնիայի հյուսիս – արեւելքի Հիտատինակա քաղաքում կիսահաղորդիչների արտադրության Renesas Electronics խոշոր ընկերության գործարանում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով: